Եվրոպայի տնտեսությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 0,2 տոկոսով:
Տեղական արտադրանքի սպառումը ներքին, ինչո՞ւ չէ, նաև արտաքին շուկաներում ընդլայնելու միակ և արդյունավետ տարբերակը մրցունակությունն է։ Թե դա ինչի՞ հաշվին կարող է լինել, այլ հարց է։ Այստեղ անելիք ունի՝ ինչպես տեղական արտադրողը, այնպես էլ՝ կառավարությունը։ Բայց թե՛ մեկի, և թե՛ մյուսի արածը դեռևս շոշափելի չէ։
Վահե Վարսանյանի պնդմամբ՝ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը բնորոշել է «ավելի վատ, քան երբևէ»: Ըստ նրա՝ 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՛ մեծածախ, և՛ մանրածախ վաճառքով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակում համալիր հարկային ստուգումները։
Դոլարի նկատմամբ լարիի կտրուկ անժեզրկման պատճառը զբոսաշրջիկների թվաքանակի կրճատումն է:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը և հանձնեց նվերներ ակցիայի 12 ամենաակտիվ մասնակիցներին:
2019 թ. հունիսին գրանցվել է 1.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.6%-ի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 2.5%` պայմանավորված գյուղմթերքների գների դրսևորված ավելի խորը սեզոնային նվազմամբ։ Միևնույն ժամանակ, ամսվա ընթացքում բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է։
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ:
Հետաքրքիր է, իսկ եթե վաղը տնտեսվարողները որոշեն ալյուր կամ հացահատիկ չներկրել, մարդիկ պիտի սովից մեռնե՞ն, իսկ կառավարությունն ասի, թե ես իմ խնդիրը կատարել եմ, դաշտը ազատականացրել եմ, մնացածը ինձ չի վերաբերում։ Սա՞ է տրամաբանությունը։
Հուլիսի 25-ին ՀՀ վիճակագրական պետական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական ամփոփ տվյալները 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համար: Շատ կարևոր է վերլուծել և գնահատել այն հիմնական գործոնները, որոնք էական ազդեցություն են ունեցել ցուցանիշների դինամիկայի վրա:
«Նայեք՝ ի՞նչ է կատարվում. ամենը գնացել է սնանկացման, ասում եմ՝ պարոն քննիչ, երբ որ ես գնացել եմ, այնտեղ հազարավոր գլուխ թռչուն է եղել, բա որ ակտ եք գրել, դրանք ո՞ւր են, պատասխանում է, թե՝ սնանկի կառավարիչն ինձ փաստաթղթեր չի տվել…»:
«Մեր ուշադրությունը ոչ մի բանի վրա կենտրոնացած չի, այդ գործարանն էլ մենք չենք բացել, մենք ընդամենը շարունակում ենք նախկինների ստորագրած պայմանագրի կատարումը: Այդ գործարանով իրականում ոչ ոք լավ չի զբաղվել, պարտքերի մեջ է ընկել, մենք փորձում ենք շտկել և լավ իրավիճակի բերել: Ես ո՛չ մեղադրում եմ նախկիններին, ո՛չ արդարացնում եմ, փորձ է եղել, մեկը մյուսի հետ կապ չունի: Դա ճիշտ չէ»:
Վերջերս, ի պատասխան որոշ մանիպուլյատիվ մեկնաբանությունների, առիթ ունեցանք տեղեկացնելու, որ Գնդեվազի նախկին համայնքապետի որդին միայն մեկն է 145 այլ շահառուներից, որոնցից բացառապես նույն սկզբունքների ու գնահատման չափանիշների հիման վրա հող է ձեռք բերել «Լիդիան Արմենիան»՝ 145 սեփականատերերի վճարելով ընդհանուր առմամբ մոտ 2.8 միլիոն դոլարին համարժեք դրամ:
Հիմա արդեն նա չի էլ ուզում լսել այն մարդկանց, ովքեր իրեն բերեցին իշխանության, ովքեր ոչ վաղ անցյալում Հայաստանի 3 միլիոն վարչապետներից մեկն էին և իրավունք ունեին ոտքով բացել պետական հիմնարկների դռները։
Իշխանափոխության անցած 15 ամիսները շատ բան չտվեցին հայ հասարակությանն ու երկրի տնտեսությանը։ Եթե այսպես պիտի շարունակվի նաև առաջիկա ամիսներին ու տարիներին, ապա անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալը։ Կառավարությունը պատրաստ չէ տնտեսությունն այս վիճակից հանելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։
Հարցին՝ իշխանափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են նկատվել այս մեկ տարում, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ անցած տարվա երկրորդ եռամսյակի վերջում ավանդների փոքր-ինչ նվազում է եղել, ապա նորից ավելացել է, և աճի տեմպը շարունակական է:
«Մեկի համար նույն ապրանքի գինը բարձր է, մյուսի համար՝ ցածր: Խնդիր է չհիմնավորված բարձր գինը: Այս դեպքում, ես կարծում եմ, որ տոկոսադրույքների ձևավորման մեխանիզմը շատ թափանցիկ, տեսանելի է և ներկայացվում է հանրությանը»:
Ավելի քան մեկ տարի պահանջվեց՝ հասկանալու համար, որ ներդրողների ուշքը չի գնում Հայաստանում ներդրումներ անելու համար։ Այնպես չէ, որ նրանք սպասում էին թավշյա հեղափոխությանը և Նիկոլ Փոշինյանի վարչապետ դառնալուն, որպեսզի Հայաստանի տնտեսության առջև բացեին իրենց քսակները։
Չինաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների պատվիրակությունները հուլիսի 30-31-ը Շանհայում իրավահավասար հիման վրա կանցկացնեն առեւտրա-տնտեսական բանակցությունների 12-րդ փուլը:
Ինչպես գիտեք, 2020 թվականի հունվարի 1-ից տեղի է ունենալու ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարների հաշվարկան փոփոխություն՝ ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան։
Այսօր Տնտեսական լրագրողների ակումբն ամփոփեց Բանկերի միության հետ համատեղ կազմակերպված ֆինանսաբանկային ոլորտը ներկայացնող սեմինարների շարքը՝ տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը և միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակիցներին հանձնեցին հավաստագրերը և նվերներ՝ գրքեր:
«Այդպես չի, որ բիզնեսը չի հետաքրքրվել ու չի փորձել։ Տարիներ շարունակ այդ ամբողջ շուկան թաքուն է պահվել, և սպասել, որ բիզնեսը 5-6 ամսում կգա ու սիրով այդ ամենը կբերի ու կանի, երբ լավ չի պատկերացնում ամեն ինչ, չի կարող լինել»։
ՀՀ բանկային շուկայում միջնորդների միջոցով ոսկու գրավով վարկերի ձևակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը և դատապարտում այս երեւույթը:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կեսի տնտեսական ցուցանիշները։ Դրանց համաձայն` տնտեսությունը գտնվում է բարձր ակտիվության մեջ։ Բայց դա այլևս այնպիսին չէ, ինչպիսին էր, ասենք, մեկ ամիս առաջ։
Շիրակի մարզում մեկնարկել է գարու եւ ցորենի բերքահավաքը: Նախնական արդյունքները գոհացնող չեն: Բույսը ցածր է, ստացված բերքի ծավալն էլ սակավ:
Արժույթի միջազգային հիմնադրամը կրկին անտեսեց մեզ։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսությունը՝ իր աճի տեմպերով։ Տեսեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Չէինք հասցրել ուրախանալ մեր ԿԲ կանխատեսումներով։ Ավելի ճիշտ՝ դրանց փոփոխությունով։ ԿԲ-ն, որ երկու-երեք ամիս առաջ մեր տնտեսության համարյա 6 տոկոսանոց աճ էր կանխատեսում, հանկարծ ավելի լավատես դարձավ։
Պետությունը չի սուբսիդավորելու բիզնեսի կողմից ներկրված ՀԴՄ սարքավորումների համար: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրումային ծրագրերը տարաբնույթ են և հաճախակի պահանջում են տարբերակված մոտեցում՝ գտնում ենք, որ տվյալ խնդիրների համապարփակ կարգավորումը մեկ օրենքի շրջանակում շեշտակիորեն նվազեցնում է ծրագրերին աջակցություն ցուցաբերելու ճկունությունն ու արդյունավետությունը։
«Թող գնան ձեռք բերեն շուկայից: Ով ազատականացման ջատագով էր, և ուզում էր, ասում էր՝ մենք ունենք, թող բերեին անեին: Ո՞վ ունի մեղք, պետությո՞ւնն ունի մեղք»,- ասաց Դ.Անանյանը: