Այս բյուջեն մի քանի քայլ առաջ է. Բաբկեն Թունյան
Քանի որ ես 12-13 տարի աշխատել եմ տնտեսագիտական լրագրության մեջ, շատ լավ գիտեմ, թե ինչպես է հնարավոր նույն վիճակագրական զեկույցը ներկայացնել և՛ դրական, և՛ բացասական լույսի ներքո՝ կախված այն բանից, թե ինչ ես ուզում ցույց տալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկան ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Այստեղ այնպես եղավ, որ այս վերջին 1.5 տարվա զարգացումները հիմնականում ներկայացվեցին բացասական լույսի ներքո»,- ասաց Թունյանը՝ որպես օրինակ բերելով մի քանի թվեր,- Օրինակ՝ 2020 թվականի բյուջեում եկամուտները 2019 թվականի համեմատ աճել են 14 տոկոսով, նման աճ երբևէ չի եղել։ 2019 թվականին՝ 2018 թվականի համեմատ, աճել են 12,3 տոկոսով, իսկ 2015 թվականին եկամուտներն աճել էին 3 տոկոսով… այսինքն, եթե մենք հիմա փորձենք թվեր գտնել՝ մեկս մյուսին ինչ-որ բան ապացուցելու համար, հավատացե՛ք, նման թվեր այս էջերում շատ կգտնենք»։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ բյուջեի նախագծին ուղղված քննադատությանը՝ Թունյանը նշեց, որ, թեև համոզված է, որ այս նախագծին ընդդիմադիրները դեմ են քվեարկելու, բայց, այնուամենայնիվ, այն մի քանի քայլ առաջ է։
«Մենք հեղափոխական ասելով՝ նկատի ունենք մոտեցումների տարբերությունը»,- ասաց Թունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում