ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ չի քվեարկելու Հարկային օրենսգրքի նախագծին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ որպես տնտեսագետ կիսում է տեսակետը, որ համահարթ հարկման հարցում սոցիալական անարդարություն կա: Սակայն, ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Անանյանը, ամբողջ աշխարհում կա հարկման 3 մեխանիզմ, առաջինը՝ սահմանվում է 1%, ոչ թե սանդղակ և միժամանակ սահմանվում է նվազագույն շեմ, որի դեպքում փոքր եկամուտ ստացողը ավելի քիչ է հարկվում, երկրորդը՝ կա հարկման սանղակ, ինչն այսօր մենք ունենք, երրորդը՝ սանդղակի հետ միասին կա նաև շեմ:
«Այդ յուրաքանչյուր անձի պարգևատրումը հաշվարկում եմ անձամբ ես: Հետևաբար՝ եկեք պայմանավորվենք, որ կա համակարգ, և այդ համակարգի վերահսկողությունն ուղղակի կատարվում է իմ կողմից»:
«ԵԱՏՄ հարթակում քննարկվում է միասնական դրոշմապիտակավորման հարցը, որը պետք է ապրանքների և բեռների հետագծելիության հարցը կարգավորի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«2018թ., բացի նրանից, որ լի էր քաղաքական իրադարձություններով, նաև ինքը ֆինանսական առումով, պետական բյուջեի հարկային եկամուտների հաշվառման տեսանկյունից մեթոդաբանության առումով էլ հեղափոխական տարի է»,- ասաց Դ.Անանյանը:
Արգենտինան եւ Բրազիլիան դիտարկում են միասնական արժույթի ստեղծման հնարավորությունը:
Միանգամից արձանագրենք, որ դա առաջին հերթին՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նախորդ կառավարության շնորհքն է։ Տնտեսական աճի ապահովման գործում էական դեր ունեցավ հատկապես տարեսկզբին դրսևորված բարձր ակտիվությունը, ինչը, սակայն, չհաջողվեց պահպանել հետագայում։
Նախորդ տարվա մայիսի համեմատ՝ կաղամբի գնաճը 78.6 տոկոս է, լոլիկինը` 18.4, վարունգինը՝ 36.3, գազարինը՝ 33.4, գլուխ սոխինը՝ 65.7, իսկ կարտոֆիլինը՝ 38.6: Իհարկե, կարելի է պնդել, որ ընտրողաբար ներկայացվել են առավել շատ թանկացած բանջարեղենները:
Ակցիզային դրոշմանիշերով և դրոշմապիտակներով չդրոշմավորմած կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ ապրանքների իրացման դեպքերի համար կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ։
ԱՄՆ-ը կարող է Չինաստանից ապրանքների մաքսերը բարձրացնել եւս 300 միլիարդ դոլարով:
Արցախում կայացել է ՀԲԸՄ և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի ասուլիսը՝ նվիրված Արցախում «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկին: ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում և Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով:
Հայաստանը տնտեսության արտահանելի ճյուղը զարգացնելու նպատակով նախատեսում է մշակող արդյունաբերության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծել:
Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար:
Այս տարի համաշխարհային տնտեսության աճի տեմպերն անցյալ տարվա 3 տոկոսից կնվազեն մնչեւ 2,6 տոկոս, հաջորդ տարի դրանք կբարձրանան սոսկ մինչեւ 2,7 տոկոս:
Հունիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն արձագանքել է մամուլում և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի շրջանում շրջանառվող տեղեկություններին, թե իբր Ղազախստանում և Ռուսաստանում գործում են սահմանափակումներ` կապված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան արագ դրամական փոխանցումների հետ:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:
«2018 թվականին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություններ, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»:
Հայաստանում նախորդ տարվա տնտեսական աճի կառուցվածքում ֆինանսների նախարարության սպասումները չեն արդարացվել: Ազգային ժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս այս մասին ասաց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Հայաստանում բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ: Ընդ որում, հարկային եկամուտները 2018-ին կազմել են 21 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը:
Նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ՝ ներդրումները «ուզելով» չեն գալիս:
Հարյուրավոր միլիոնների հասնող աշխատանքներ Հայաստանի հյուսիսում:
Կոնվերս Բանկում ամփոփել են Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հայտարարված Լոռվա գույներ մրցույթի արդյունքները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է մինչև 12 տարեկան մոտ 250 երեխա:
Մայիսի 22-24-ը ԱԺ պատվիրակությունը բարեկամական խմբի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Խմբի ղեկավար Վաղարշակ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ բավականին ջերմ հանդիպումներ են ունեցել, ղազախ գործընկերները շատ ոգևորված էին և պատրաստակամ են եղել հարաբերվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողովին:
Բենզինի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ խիստ չափազանցված են մենաշնորհների դեմ պայքարի արդյունքները, որոնց մասին խոսում է կառավարությունը։ Իրականում իշխանափոխությունից հետո շուկայում շատ բան չի փոխվել։
«Ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ կերպով չքննարկվի: Մեր նպատակը եկամտային հարկի համահարթեցման ու դրանից բխող հետևանքների կանխումն է: Ամեն ինչ անելու ենք, որ այն օրենքի ուժ չստանա»,- հավելեց նա:
«Մենք չենք կարող տնտեսությունը զարգացնել առանց հանրային բարիքների ներդրման: Կառավարությունը գնում է ծայրահեղ լիբերալ տարբերակով՝ ամեն ինչ թողնելով շուկային: Այսինքն, շուկան թող կարգավորի, թող բաշխի»:
168.am-ի դիտարկմանը, որ մասնագետներն ու իշխանությունները պնդում են, որ առանց գնաճի տնտեսությունը չի զարգանա, Ա.Ջավադյանը պատասխանեց․ «Էդ ուրիշ գնաճ նկատի ունեն, էդքան գնաճ մենք ունենք։ Բայց բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում անապահով խավերին։ Եվ բարձր գնաճի դեմ պայքարելը բավական բարդ ջանքեր է պահանջում: Իհարկե, մենք այդ հնարավորություններն ունենք»։
ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: