Ներքին լարվածությունը Հայաստանում չի հանդարտվում։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ-հրոցով երկիր չեն կառավարում, տնտեսություն չեն զարգացնում, տնտեսական հեղափոխություն չեն իրականացնում։ Նման բան երբեք չի լինում։
Հայաստանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովի պատվիրակությունը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, հունիսի 11-ին Գյումրիում էր:
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դեռ անցած տարվա ավարտին կանխատեսվում էր մինչև 4 տոկոս գնաճ: Այս մասին խոսել էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել էր, որ գնաճը կլինի թույլատրելի սահմաններում: Տնտեսագետ Թամարա Սիմոնյանը նշում է, որ մինչև 4 տոկոսի սահմաններում գնաճը թույլատրելի է և անհագստանալու տեղիք չկա:
Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հունիսի 11-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով:
Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 տոկոսով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:
Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից:
«Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններն այս փուլում չէին էլ կարող ամփոփվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով գազի գնի մասին:
Անդրադառնալով ներդրումների սակավության մասին քննադատություններին՝ Մ.Գրիգորյանը հավաստիացրեց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, խնդիր չկա:
ԱԺ-ն 2018 թվականին պետբյուջեից հատկացված 4 մլրդ 900 մլն 141 հազար դրամից ծախսել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամը: Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարվել:
Երևանում այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է հայ-իտալական գործարար համաժողովը: Միջոցառման բացմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գույքահարկի ոլորտում առաջիկայում նախատեսվող փոփոխությունների «շահառուներից» մեկը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ իր բազմաքանակ ունեցվածքով: 168.am-ը Գ.Ծառուկյանից հետաքրքրվեց՝ գույքահարկի ավելացումն ամենաշատը Ձե՞ր վրա է ազդելու:
Այն 10 հազարը, որն իբր թե նոր ստեղծված և ոչ թե ստվերից դուրս եկած աշխատատեղերն են, ընդամենը բլեֆ է։ Իրականում չկա նման հաշվարկ և չի էլ կարող լինել։ Դա դրվել է շրջանառության մեջ՝ ընդամենը ցույց տալու, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում նաև նոր աշխատատեղեր են ստեղծվում։
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սոցիալապես ավելի քիչ ապահովված խավը կշահի հարուստների վճարած բարձր գույքահարկից, քանի որ նաև վճարված այդ հարկերից են սոցիալական շատ խնդիրներ լուծվում:
Վերջին շրջանում հավանաբար նկատած կլինեք, որ ինչպես՝ վարչապետը, այնպես էլ՝ կառավարության այլ պատասխանատուներ ակնհայտորեն խուսափում էին տվյալներ հայտնել Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների վերաբերյալ։ Պարզ է, որ դա հենց այնպես չէր։
«Հարցն այն է, որ համահարթ եկամտային հարկի ներդրման բացասական հետևանքները, որոնք առաջանում են՝ սկսած սոցիալական անարդարության, մարդկանց կյանքում փոփոխություններ չլինելու, անհամաչափ տարածքային զարգացման մասով, անպայման պետք է չեզոքացվեն կամ նվազագույնի հասցվեն: Հակառակ դեպքում՝ դրանք սոցիալական դժգոհությունների տեղիք կտան, խնդրահարույց է դարձնում այդ ամբողջ ռեֆորմի իմաստը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական […]
Հունիսի 8-ին Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողով»-ին մասնակցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի էմիրության էկո-քաղաք «Մասդար Սիթիի» գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի հետ:
«Այստեղ տարբեր ոլորտների հայտնի դեմքեր են հավաքված։ Լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա տարբեր հարթակներում, նոր գաղափարներ, նոր ծրագրեր կյանքի կոչվեն»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանը դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: 168.am-ի հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ խմբակցության միասնական որոշում դեռ չկա, պետք է քննարկեն:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը վերջապես հասավ խորհրդարան։ Այս փուլին հասնելու համար պահանջվեց գրեթե մի ամբողջ տարի։ Այդ ընթացքում թեև քաղաքական իշխանությունը բազմիցս կարևորեց փաստաթղթի նշանակությունը, այնուհանդերձ այնքան էլ հետևողական չգտնվեց այն հնարավորինս շուտ ընդունելու և կիրառելու համար։
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ գազի սակագնի վերաբերյալ Ռուսաստանի հետ ձեռք կբերվի համաձայնություն, և գինը կլինի այնպիսի, որը չի խոչընդոտի Հայաստանի հետագա տնտեսական զարգացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի ձգտումը համագործակցելու Չինաստանի և ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ կարող է հակադրվել ԵԱՏՄ-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։ Սանկտ Պետերբուրգի միջազգային համաժողովի 23-րդ լիագումար նիստի իր ելույթում նա ասել է.
Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: