Նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները իրականացվելու են Գյումրի քաղաքում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացներին, 2019թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։

Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում):

2019թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան-վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է Թբիլիսյան խճուղու վրա։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։

 Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930