«Դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարն իրացվեց՝ համարելով դա տվյալ ժամանակաշրջանի համար ձեռնտու գործարք: Քայլեր արվո՞ւմ են արդյոք այդ պաշարը վերականգնելու համար, այս պահի դրույթամբ ԿԲ-ն ի՞նչ պահուստներ է տնօրինում»,- shantnews.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում՝ դինմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ՀՀ կառավարությունը նախատեսում է հարկային եկամուտների հավաքման աստիճանը մոտեցնել գնահատված հարկային պոտենցիալին: Ըստ նախնական մեթոդաբանությամբ կատարված գնահատակաների՝ 7 տոկոսի չափով զիջում են պոտենցիալին:
Հայաստանը նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Գործող համաձայնագրերով Հայաստանն ունի դեռ մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ, որոնք առայժմ չեք օգտագործվել, մոտ այդքան էլ նախնական քննարկումների փուլում է:
Բանկերի ժամկետանց վարկերը վերստին սկսել են արագորեն ավելանալ։ Համաներմամբ կամ տույժ-տուգանքներից ազատումով, ինչն արվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, այս խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Բանկային համակարգը դարձյալ մտնում է նույն շրջափուլի մեջ։
Իրանը եւ Ռուսաստանը քննարկում են նոր համատեղ նախագծեր նավթի-գազի ճյուղում եւ էլեկտրաէներգետիկայի բնագավառում, ըստ որում Իրանը շահագրգռված է իր տարածքում ջերմային եւ հիդրոէլեկտրակայանների կառուցման ավարտման եւ արդիականացման նախագծերին Ռուսաստանի ընկերությունների մասնակցության հարցում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիդիան Ինթերնեյշնլը» ապրիլի 12-ին հայտնել էր, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ «պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքն Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքն Ամուլսարի տարածք»:
Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին՝ Mastercard վարկային և դեբետային քարտերի քարտապանների համար:
Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա ապրիլին սահմանել է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույն ցուցանիշին՝ 1,373 տրիլիոն եվրոյի:
Եվրամիության «Հորիզոն 2020» նախագծի E-FIX ծրագրի շրջանակում ԱԳԲԱ Լիզինգը կազմակերպեց և իրականացրեց մաստեր կլաս. միջոցառման գլխավոր բանախոսը E-FIX ծրագրի ղեկավար Անդրեաս Քարներն էր:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել: Բ. Թունյանը նման առաջարկ արեց հանձնաժողովի նիստում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:
Հարկ վճարողները գնահատել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի սպասարկման ծառայությունները և հսկողական գործառույթները: Համաշխարհային բանկի հարկային վարչարարության արդիականացման ծրագրի շրջանակում անկախ փորձագիտական կազմակերպությունը 2018թ.-ին հարկ վճարողների շրջանում հարցում է անցկացրել:
«Դատական գործընթացը շատ երկարատև և անարդյունավետ է, և ավելի շատ մյուսների համար է օգուտ լինում, որովհետև անգամ, եթե 2 տարի հետո խնդիրը լուծվում է, դա քեզ արդեն պետք չի»:
Նախորդ իշխանությունների ժամանակ բացված կամ ստվերից դուրս եկած աշխատատեղերը ևս վերագրելով թավշյա հեղափոխությանը` Նիկոլ Փաշինյանը մինչև վերջերս հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել։
Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։
«Սրանով, իբր որոշակի զանգվածների էժան լավություն անելու կտրվածքով, կարծեք թե ինչ-որ բան են ցույց տալիս, բայց իրականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի կտրուկ գնաճի պամաններում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. բացի գնաճից՝ ակցիզային հարկն է բարձրանում»:
Ժամանակին կառավարությունը խոսում էր ներառական տնտեսական աճի ապահովման մասին` մեղադրելով նախկիններին։ Այսօր էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հասարակության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։ Ընդհակառակը` տեսնում է, որ մի բան էլ վատանում են կյանքի պայմանները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:
Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։
Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն է աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է մայիսին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պանրի և եգիպտացորենի գների բարձրացմամբ:
Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:
Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:
2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։
168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից փորձեց ճշտել՝ որքանով Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար գազի թանկացումը կարող է անդրադառնալ ՀՀ բնակչության վրա։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «Սորս» հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը:
Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: