Իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը գնալով վատանում է։ Ցածր է ներդրումային ակտիվությունը, արտաքին պարտքի հաշվին վարկային միջոցների ստացումը ևս դանդաղել է` ծախսերի ցածր կատարողականի հետևանքով։ Որոշակի ակտիվություն կա մասնավոր տրանսֆերտների ներհոսքի առումով, սակայն դա էլ ուղեկցվում է տարադրամի արտահոսքի ավելացմամբ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հուլիսի 16-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում իրականացվող հորատման աշխատանքները շարունակելու հետ կապված ԵՄ-ն հրապարակել է Թուրքիայի դեմ իրականացվելիք պատժամիջոցները:
Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սիրով հայտարարում են 2020 թ.-ի «Creative Armenia-AGBU» Fellowship-երի մեկնարկը՝ մեկամյա ծրագիր, որը ստեղծված է նպաստելու աշխարհի նորարար հայ արվեստագետների կարիերայի առաջխաղացմանը։
Հայաստանում տարբեր շրջանակներում կրկին քննարկում ու դիտարկում են իրանական գազը ռուսական գազին այլընտրանք դարձնելու տարբերակը:
Հաճախորդների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով, 15.07.2019թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը, որը նախկինում տեղակայված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փ., տուն 32 հասցեում, կգործի նոր ավելի ընդարձակ տարածքում՝ նույն շրջանի Անդրանիկ 71/7 փ. հասցեում:
Կոնվերս Բանկը, հաճախորդների սպասարկման հարմարավետության և հասանելիության նպատակով, հանդես է գալիս հերթական առաջարկով՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով ԱՊՊԱ պայմանագրեր կնքել Բանկի վճարային տերմինալների միջոցով:
168.am-ը պարզաբանում խնդրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանից։
Ու քանի դեռ տնտեսությունն այս վիճակում է, նման ակնկալիքներ չպետք է փայփայել։ Պատահական չէ, որ կառավարությունն ու իր ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խոսում են իշխանափոխության երրորդ տարում կենսաթոշակներն ընդամենը 10 տոկոսով բարձրացնելու մասին։ Մինչդեռ ժամանակին սարեր էին խոստանում։
168.am-ը Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ ԵԱՏՄ արտահանումներն ավելացել են, իսկ ԵՄ արտահանումները՝ զգալի պակասել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բանակցություններն ընթանում են «ապրանք՝ գազի դիմաց» բանաձևի շուրջ:
Հուլիսի 11-ին մամուլում և սոցիալական ցանցերում տարածվեց ինֆոգրաֆիկա, համաձայն որի՝ 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայում ՀՆԱ-ի աճով առաջին տեղում է։ Որպես տեղեկատվության աղբյուր նշվում էր Եվրոպական միության վիճակագրական գործակալությունը՝ Eurostat-ը։
Բյուրականի 6-րդ գիտաճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն:
Հայաստանում տեղի ունեցած էներգետիկ զանգվածային անջատումներն արտաքին տեխնիկական հանգամանքների հարց էր: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով։ Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը։
Մեր նոր պետության ձևավորման պահին վիճակագրական թե՛ լուրջ կառուցվածք կար, թե՛ անհրաժեշտ որակի կադրեր։ Բայց ինչ-որ պահից (վստահ չեմ, բայց հավանաբար խորհրդային իշխանության տարիների ինչ-որ պահից) վիճակագրությունը դարձել էր պրոպագանդայի գործիք։
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 10-ին հանդիպել է Լիբանանի էկոնոմիկայի և առևտրի նախարար Մանսուր Բթեյշի հետ (Mansour Bteish)։
Թե ինչի՞ց է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերցրել, որ նախկինում այդպիսի թեմա չի արծարծվել հայ-իրանական բանակցությունների օրակարգում, դժվար է ասել։ Եթե նրան այդ մասին հայտնի չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոքր և միջին ձեռնարկություններին «Իմ բիզնեսը, Իմ բանկը» ծրագրի շրջանակում առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ, որը չի ենթադրում բիզնեսին միայն ֆինանսական միջոցների տրամադրում, այլ՝ համակցված է տարբեր ոչ ֆինանսական ծառայություններով:
Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:
Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակ` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում:
Հաջորդ տարվա հունվարի 1-ից կենսաթոշակների 10% ավելացումը բյուջեից մոտ 25 մլն դրամ հավելյալ հատկացում կպահանջի: Սակայն, ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, բյուջեն հավասարակշռված է, և սա չի կարող խնդիր լինել:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2020 թվականի համար եվրոգոտու տնտեսության աճի գնահատումը նախորդ՝ գարնանային կանխատեսման համեմատությամբ իջեցրել է 0,1 տոկոսային կետով՝ մինչեւ 1,4 տոկոս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության արտահերթ նիստ, որն անցկացվել է դռնփակ ռեժիմով:
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալն առանց համաձայնագրի («կոշտ» Brexit) մնում է գլխավոր ռիսկը Միության տնտեսության համար:
Պաշտոնական տվյալներով՝ գնաճը Հայաստանում արտաքուստ բարձր չէ` ընդամենը 2,5 տոկոս։ Սա հունիսի ցուցանիշն է՝ նախորդ տարվա հունիսի նկատմամբ։ Նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձը Հայաստանում աճել է 6,5 տոկոսով։
Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի հարցը շարունակում է մնալ անորոշ։
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած հանրային կարծիքի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ-ում տնտեսական իրադրությունը վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե չի բարելավվել։
168.am-ը այս տեղեկությունը ճշտեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: