Համազասպ Դանիելյանի կոչը՝ Արման Բաբաջանյանին և 2020թ. բյուջեի նախագիծը քննադատող պատգամավորներին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ ամբիոնից անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո նրան խորհուրդ տվեց իրերն իրենց անուններով կոչել։
«Նախքան իմ բուն ելույթին անցնելը խոսքս ուզում եմ ուղղել պարոն Բաբաջանյանին. Ձեր ելույթի ընթացքում մի արտահայտութւուն արեցիք և բյուջեն փորձեցիք կապել քաղաքագիտական տրամաբանության հետ։ Որպես նախկին քաղաքագետ և որպես մարդ՝ պարզապես հորդորում եմ, բերեք իրերն իրենց անուններով կոչենք»,- ասաց Դանիելյանը, ապա անդրադարձավ 2020 թվականի բյուջեի նախագծին և ընդգծեց՝ եթե այս նախագիծն ավելի մանրակրկիտ նայեին՝ հեղափոխական ցուցանիշները կտեսնեին։
Համազասպ Դանիելյանը 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական չհամարող պատգամավորներին խորհուրդ տվեց շատ հեռուն չգնալ և չտրվել գրավիչ մանիպուլյացիաներին։
«2019 թվականին եղել է ծրագիր, որով ֆինանսավորվել են արտերկրի հայագիտական համալսարաններ՝ 20 միլիոն դրամով։ Այս տարի նախագծում չեք տեսել դա, և առանց խորանալու, թե դրա արդյունավետությունն ինչպիսին է, դուք էնքան հեռու եք գնում, որ ձեզ թույլ եք տալիս գնահատական տալ, որ այս կառավարությունը հետ է կանգնում հայագիտությունից՝ այդ 20 միլիոն դրամ ծախսը չանելով, իսկ դա, գիտեք, չէ՞, զանցանք է պարզ ճշմարտության և տրամաբանության դեմ»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում