Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4.8%-ով՝ կազմելով 59.8 մլրդ դրամ:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի տնտեսության, գործարար միջավայրի մի քանի կարևոր խնդիրների:
Տարեվերջին ընդառաջ Կենտրոնական բանկը 1,3 կետով նվազեցրել է Հայաստանի այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը՝ 6,2-ից դարձնելով 4,9 տոկոս։ Գլխավոր դրամատունն այլեւս չի հավատում բարձր աճի հավանականությանը
Կոնվերս Բանկը բարելավել է սեփական ռեսուրսներով հիփոթեքային վարկավորման պայմանները և գործարկել նոր գործիքներ:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է հանձնաժողովի և ընդհանուր եվրասիական օրակարգի համար կարևոր առաջնահերթությունները:
Խորհրդարանի արտահերթ ընտրությունները ստվերեցին ամեն ինչ: Տեղեկատվական հոսքերում միայն նախընտրական քարոզարշավ է ու սպորտային լուրեր: Ստուգեք ու ինքներդ կհամոզվեք, որ լրատվամիջոցներում տնտեսական տեղեկատվություն համարյա չկա:
Մայիս ամսից սկսած, արդեն գրեթե 7 ամիս գործող իշխանությունը համարյա բոլոր մակարդակներում խոսում է հարկային ստվերի կրճատումից, սակայն արի ու տես, որ նախընտրական ծրագրի մեջ այս մասին որևէ խոսք չկա: Այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք կատարել առավելագույնը 2 եզրակացություն:
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր 69-րդ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երեւանի երկաթգծի կայարանի շենքում՝ Տիգրան Մեծ 86 հասցեում: Հարմարավետ տեղանքի շնորհիվ Բանկի հաճախորդները, ինչպես նաև երկաթգծի կայարանի եւ «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանի ուղեւորները հնարավորություն կունենան օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր առաջարկած ծառայություններից ու պրոդուկտներից.
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզի Շինուհայր համայնքում գործող բրդի վերամշակման արտադրամասը ընդլայնվել է՝ համալրվել նոր սարքավորումներով, ստեղծվել է 5 նոր աշխատատեղ։
2019 թ. սկզբին Գյուղատնտեսության նախարարությունը պիլոտային ծրագիր կիրականացնի մի քանի մարզերում։ Նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ներդրվելու է ապահովագրական համակարգ, որը 100%-ով փոխհատուցելու է գյուղացու կատարած ծախսերը։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը ժամանակավոր մուտքի հնարավորություն է ստացել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք՝ տեխնոլոգիական եւ շարժական սարքավորումները ձմեռային շրջանին նախապատրաստելու և կոնսերվացնելու համար:
Կառավարությունն ընդունեց «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը կողմ քվեարկելու մասին որոշում:
2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումներին զուգընթաց տեղի ունեցող քաղաքական զարգացումներն այնպիսի իրավիճակ էին ստեղծել, որ կասկածի տակ էր հայտնվել նախագծի հնարավոր հաստատումը:
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրը «Մենք» դաշինքի անդամները Շիրակում Էին:
Հարություն Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը այսօր տեսաուղերձով ներկայացրել է ծրագրային հինգ դրույթ, որոնցում անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսական համակարգին և Կենտրոնական բանկին մասնավորապես:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Հանդիպմանը հրավիրված էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի. Գ. Տելեգինը:
2018 թվականի հոկտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 15 հազար 773 գործարք, որը 2018 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 27.1 տոկոսով, իսկ 2017 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ` 2.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:
Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը նախարարության ծրագրերից դուրս չէ, և այս մասով բանակցություններ են ընթանում:
Շնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։
Ռուսաստանի և Հայաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման արդյունքում կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ալավերդիում անդրադարձավ Թեղուտի հանքավայրի և պղնձաձուլական գործարանի խնդիրներին, նաև Շնող ՀԷԿ-ին։
Արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է Կառավարման և առաջնորդության համաժողով, որը նախաձեռնում է «ԱՅ ԷՅ ԲԻ» ակադեմիան՝ Հայաստանում Բրիտանիայի դեսպանության և Բրիտանական խորհրդի աջակցությամբ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն այցելել է Բելառուսի պետական համալսարան:
ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Ծաղկահովիտ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ հայտարարեց, որ իրենց հերոսը ՀՀ քաղաքացին է։ Նա նշեց, որ, եթե մյուս ուժերը խոսում են տարբեր խնդիրների մասին, իրենք առաջարկում են լուծումներ։
«Նախորդ իմ ասուլիսին ասել էի, որ երբևիցէ չեմ օգտագործի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ նախընտրական քարոզարշավում դիվիդենտ շահելու համար, քանի որ մեր նախընտրական ծրագրում գրված է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կտրուկ իջեցնել։ Այո, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3,-3,5 դրամ իջեցնելու կտրուկ ռեզերվներ կան»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախընտրական ծրագրին՝ նշեց
2018թ-ի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանման կառուցվածքում առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում ամենամեծ աճ գրանցած ապրանքատեսակներն են թեթև արդյունաբերության և գյուղատնտեսական արտադրանքները:
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությունը: Ծրագրի կայացման գործում զգալի ավանդ ունենալու համար Արդշինբանկը ՀՀ Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվեց շնորհակալագրով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Գյումրու թիվ 4 և Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցներում բացվել են ինֆորմատիկայի ժամանակակից 2 նոր դասարան։
Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոր ռեկորդներ է արձանագրել. թագավորությունն արդյունահանում է օրական 11,2 մլն բարել նավթ:
Օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում (ՀՕ) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: