«Կապիտալն արտահոսում է. 310 մլն դոլար եկել է, 295 մլն կապիտալ դուրս է եկել երկրից». Միքայել Մելքումյան

«2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատված, այն է՝ շինարարություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, եկել է 310 միլիոն դոլարի ներդրում, իսկ այդ նույն ոլորտներից դուրս է արտահոսել 295 միլիոն դոլար»,- այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ նախկինում նման ցուցանիշներ երբեք չեն արձանագրվել։

«Եթե կապիտալն արտահոսում է, կառավարությունը մի հատ վերլուծություն կատարե՞լ է, թե ինչի է արտահոսում. ես կուզենայի՝ ասեին, թե որտեղից ինչ կապիտալ են տանում»,- ասաց  ԲՀԿ-ական Մելքումյանը։

Վերջինս նաև նկատեց, թե երբ նույնիսկ պետությունը չի կարողանում իր կապիտալ  ծախսերի գումարը ծախսել կամ ծախսում է 30 տոկոսով, հասկանալի է, թե ինչու է կապիտալն արտահոսում։

«Էդ փողերը դրել, չեն ծախսում, և երբ ասում ենք, ասում են՝ բա լավ ա՞, որ գողանան։ Եղբա՛յր, փողը գին ունի, դու պետություն ես, դու պետք է քո բիզնես ոլորտները կարողանաս դնես»,- ասաց Մելքումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս