Մեր տնտեսությունը հունվարյան թմբիրից դուրս չի եկել: Ու ընդհանրապես տնտեսական տեղեկատվությունն առայժմ շարունակում է մնալ հետին պլանում: Մինչդեռ արտերկրում բոլորովին այլ պատկեր է:
Կառավարությունը որոշում է սահմանափակել սպիտակ շաքարի ներմուծման քանակը՝ գործարար միջավայրի բարելավման նպատակով։
Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդե՛ն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ` կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն։
Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը երեկ իջեցրել է հայկական երկու բանկերի՝ ՎՏԲ Հայաստան բանկի և Արդշինբանկի վարկանիշները։
Երեկ ԱԻ ՏԿ նախարարության միգրացիոն ծառայության դիմաց հավաքվել էին մեծ թվով մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ: Սակայն այս տարի նրանց արգելանք է դրվել, և դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է:
2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը կազմել է 4.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 6.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.6%, ծառայությունների սակագներինը՝ 3.0%:
Մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի
Moody’s-ը վարկանիշի նվազեցումը գործակալությունը պայմանավորել է Հայաստանի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխհամաձայնության պայմաններում վերջինս Ամերիաբանկին է զիջել իր վարկային պորտֆելի մի մասը:
«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բնական, հերթական երևույթ է: Նույնիսկ եթե այս կապիտալի պահանջը չլիներ, շատ հնարավոր է այդ գործընթացները լինեին: Սա ամբողջ աշխարհում ընդունված է, ոչ մի նոր բան չկա և ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»
Հայաստանն այս տարվա հունվարի 2-ից դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է: Ի՞նչ է փոխվել ՀՀ տնտեսվարողների համար, ի՞նչ կերպ են իրականացվում բեռնափոխադրումները:
Ընկերության հաճախորդները մեզ հայտնեցին, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին ՈՒՎԿ-ից հաղորդագրություն են ստացել, որ վարկային մարումներն իրականացնեն «Հայէկոնոմբանկում», այնուհետև տեղեկացվել են, որ կազմակերպությունը վաճառվել է «Ամերիաբանկին»:
Բանկերն այսօր 1 դոլարը վաճառում են 479-481 դրամով և գնում 472-475 դրամով: Փոխանակման կետերում փոխարժեքը շատ չի տարբերվում բանկերի սահմանած գներից:
Ս. Բեկիրսկին նշեց, որ չի ուզում հակադրվել նախարարի խոսքին, սակայն հայկական տեքստիլի արտադրանքը գտնվում է թեթև քաշային կարգում ու չի կարող մրցել թուրքականի ու չինականի հետ:
168.am-ը դիմել էր ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայություն՝ խնդրելով տրամադրել շուկաներում վերցված անկած խոզերի նմուշների փորձաքննության եզրակացության պատճենը:
Պարտքերի մեծ մասը՝ 72.5 տոկոսը, կազմակերպությունների պարտավորություններն են բանկերի նկատմամբ՝
Բիզնեսում հաջողությունների հասնելն այնքան էլ հեշտ բան չէ: Բարձունքի հասնելու համար հաճախ մարդիկ ստիպված են արյուն ու քրտինք թափել: Համառությունը, խելացիությունն ու հմտություններն են հիմնական բանալին, չնայած հաջողության հասնելու ջանքերին ու հնարավորություններին՝ ֆինանսական պարգևատրումները հսկայական են, դրանք հասնում են գրեթե միլիոնավոր ու միլիարդավոր դոլարների:Ստորև ներկայացված 10 գործիչները բոլորն էլ իրենց ոլորտներում հասել են բարձունքի և […]
Հուսով եմ, որ կկարողանանք տնտեսական աճ ապահովել, բայց դա իսկապես լուրջ աշխատանք է պահանջում մեր առևտրային գործընկերների հետ, ոչ միայն ՌԴ-ի, որը մեր առևտրի, լավագույն դեպքում, ընդամենը 1/4-ն է կազմում:
168.am-ի հետ զրույցում Հեղինե Մանասյանը նշեց, որ տարին ավարտվում է շատ մեծ անորոշություններով և 2015 թ-ին բավականին շատ անակնկալներ են սպասվում ինչպես ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից, այնպես էլ մեր ներքին սոցիալտնտեսական զարգացումներից:
Մեր տեղեկություններով, սատկած խոզերի հետ կապված իրական պատմությունն այլ ենթատեքստ ունի։
Մեր հայրենակիցներից շատերն այս տարվա վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանում մեծ քանակությամբ մեքենաներ են գնել, սակայն չեն շտապում դրանք բերել Հայաստան
Կիման պատմում է, որ փոքր տարիքից միշտ բակում տղաների հետ ֆուտբոլ է խաղացել, բայց երբեք չի մտածել, որ ֆուտբոլն իր համար կարող է դառնալ մասնագիտություն:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը հերթական անգամ կհավաքվեն գործարանի մոտ, ապա երթով կգնան Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահին ներկայացնելու ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում:
Բագրատ Ասատրյանն ինքն է խոստովանում, որ սխալվել է տարեսկզբին արած իր կանխատեսումներում, և ինքն էլ չէր սպասում, որ զարգացումներն այսպես վատ կգնային:
Տնտեսական թեմաներով գրող լրագրողներին հիմա միայն մեկ հարց են տալիս՝ «Լավ, ի՞նչ են ասում, բա ի՞նչ է լինելու»
Անցնող տարին թեթև արդյունաբերության ոլորտի համար բարդ, դժվարին, ինչ-որ չափով իրարամերժ, առաջնահերթությունների փոփոխության տարի էր: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
Տարին բավականին հագեցած էր։ Բուռն սկսվեց, բուռն էլ ավարտվեց։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թեժ շրջանը մեկնարկել էր դեռ նախորդ տարվա` 2013 թվականի վերջից։
Փոխարժեքի կայունացման մասին վկայում է նաև մարժայի՝ առքի և վաճառքի գնի տարբերությունը։ Օրինակ, դոլարի պարագայում այդ տարբերությունը նվազել է մինչև 16 դրամ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ այդ տարբերությունը հասնում էր 50-60 դրամի։
«Ես Եվրոպայում երկար տարիներ ապրել եմ, այնտեղից եմ եկել Հայաստան, Հայաստանը` իր այսօրվա հնարավորություններով, ցավոք, Եվրոպայում ասելիք չունի: Մեր ընկերությունը հիմա պատրաստվում է օգտվել ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից, և այս պահին, կարծում եմ, մեր երկրի համար իրականն այդ է»:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով