Ըստ Արտակ Քյուրումյանի՝ նոր ներգրավվող պարտքը բացասական ազդեցություն է ունենալու պետական բյուջեի ծախսերի վրա
Հայկական ընկերությունների մասնակցությունը «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015»-ին կազմակերպվել է մեկ միասնական հայկական տաղավարի սկզբունքով, ինչի համար վարձակալվել և կառուցապատվել է 174 մ2 տարածքով հայկական տաղավար։
Կասկածներ են առաջանում, որ ՌԴ-ն Հայաստանին պարզապես որպես «պատուհան» կարող է օգտագործել: Այսինքն, ՀՀ-ն եվրապարտատոմս կթողարկի ու նախկինի պես կփակի ռուսական հերթական վարկը:
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) նվազել են 51.3 մլրդ դրամով։
Մեր տնտեսական օրենսդրության պատմությունը հերթական տարօրինակ փաստն արձանագրեց: Շատ տարօրինակ: Խորհրդարանը քվեարկությամբ ևս վեց ամսով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը:
Գերխոշոր հարկատուների՝ առաջին 10 տեղերը զբաղեցնող ընկերությունների ընդհանուր հարկերի չափը գրեթե չի ավելացել։
Օբամա-Բայդեն վարչակարգը Կոնգրեսին է ներկայացրել 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով կոչ է արվում կրճատել թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին ԱՄՆ-ի ցուցաբերած տնտեսական օգնության ծավալը: Միևնույն ժամանակ պահպանվում է երկու երկրների համար նախատեսված ռազմական օգնության ծավալը: Մասնավորապես, եթե Կոնգրեսը հավանության արժանացնի 2016 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ապա Հայաստանի համար նախատեսված տնտեսական օգնության ծավալը կկազմի 18 մլն […]
Խոսելով Հայաստանում ներկրման մենաշնորհների և «Կարֆուր»-ի գործունեության համատեղելիության մասին` դեսպանն ասաց, որ «Կարֆուր»-ը միտում ունի ներկայացնել յուրահատուկ գյուղմթերքներ, դրանք ոչ թե թերի մշակված, այլ պատրաստի մթերքներ են, ինչպես հալած պանիրները, գինիները, որոնք մրցակցությունից դուրս են ու ունեն հատուկ սպառող:
ՀՀ 21 առևտային բանկերը բյուջեն համալրել են 37 միլիարդ 169.14 միլիոն դրամով, ինչը 372 միլիոնով կամ 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա՝ 2013 թվականի ցուցանիշից։
«Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…»,- ասում է նա:
Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների համաձայն՝ ապահովագրական բիզնեսը ոչ միայն շահութաբեր չէ, այլև խիստ վնասաբեր է։
«ՌԴ-ում աշխատող մեծ թվով հայաստանցիներ, ովքեր մինչ այդ իրենց խնայողություններն էին ուղարկում ՀՀ-ում բնակվող հարազատներին, ՌԴ-ում ռուբլու արժեզրկումից հետո դեպի ՀՀ իրենց առաքումները խիստ նվազեցրին, նույնիսկ՝ դադարեցրին: Թվերը խոսում են այն մասին, որ արտաքին աշխարհից ՀՀ հասնող փոխանցումների 80%-ն ուղարկվում էր ՌԴ-ից: »
Ըստ Բագրատյանի՝ Հայաստանում չկա ստվերի խնդիր, չկա մեկը, որ 1000 դրամի առևտուր անի, հարկայինը չիմանա.
Բացարձակ առումով հարկերն ամենից շատ ավելացրել է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ շուրջ 6.7 միլիարդ դրամով։ Սակայն ցանկի հերոսն, անշուշտ, «Գրանդ Տոբակոն է», որը առաջին տասնյակի մեջ մտնող ընկերությունների թվում տոկոսային առումով ամենից շատ է հարկերն ավելացրել։
Անհատ ձեռներեց Հարություն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ կուզենար, որ կառավարությունը վերջնական որոշում կայացներ և կրկին չհետաձգեր հարցի լուծումը:
ICMM-ի զեկույցում նշված են ամենից շատ հանքանյութ արտադրող TOP-20 երկրները։ Հայաստանն այդ ցանկում չկա
«ԿԲ-ն հայտարարում է, որ պետք է 5-6 բանկ: Նույնն է թե` վաղը կառավարությունը որոշում կայացնի, թե 2 հա-ից պակաս մակերեսով խանութները լուծարում է, կամ՝ ռեստորանը պետք է ունենա 1000 նստատեղից ոչ պակաս, կամ էլ՝ ՀՀ քաղաքացին պետք է ունենա 100 կգ-ից ոչ պակաս կշիռ: … Ամեն մի բանկը Հայաստանի մասնիկն է, դնում են ու գնդակահարում: Ինչո՞ւ»,- ասում է Էդվարդ Սանդոյանը:
Կտրականապես դեմ լինելով որևէ հարցում ծայրահեղ ցանկացած քայլի, այդուամենայնիվ չեմ կարող մեղադրել այդ մարդկանց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում սպառնում են գործադուլով: Հարցն այն է, որ այսպես թե այնպես, օրենքի կիրառումը լուրջ հարվածներ է հասցնելու փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող այս քաղաքացիներին, ուստի հասկանալի է իրենց տրամաբանությունը, թե ավելի լավ է չաշխատել, քան վնասներ կրել:
Կոռուպցիայի առումով, եթե ներդրողները փորձում են հասկանալ, թե որքանով կոռուպցիան կարող է վնասել իրենց ներդրումներին, կամ այն օգնությունը, որ ցույց է տրվում տվյալ երկրին, որքանով կարող է թալանվել, վերցվում է ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Եթե մեր պաշտոնյաները նախկինում պարծենում էին ՀՀ տնտեսական ազատության աստիճանով, այսօր նրանց ճաշակը փոխվել է՝ տնտեսությունը աստիճանաբար կորցնում է ազատականությունը։
Standard & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի կարճաժամկետ ու երկարաժամկետ արժութային վարկանիշը «BBB-/A-3»-ից իջեցրել է մինչև «BB+/B», որը փորձագետներն անվանում են թափոնային կամ աղբարկղային վարկանիշ: Վերլուծաբանները գտնում են, որ սա խիստ բացասաբար կազդի Ռուսաստանի՝ առանց այդ էլ ծանր դրության մեջ գտնվող տնտեսության վրա:
Հայաստանի սարքաշինության երբեմնի առաջատարներից «Ավտոմատիկա» ձեռնարկությունը, որ մինչ այժմ պետական էր, կմասնավորեցվի: Ձեռնարկության 80% բաժնետոմսերը ներկայումս գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ
«Բավականին բարդ իրավիճակ է ՀՀ-ում ընդհանուր տնտեսության առումով, ու դա պետք է անդրադառնա նաև բանկային համակարգի վրա: Իհարկե, չի կարող չանդրադառնալ: Բանկիրներն էլ մարդիկ են և, իրենց ռիսկերը հաշվի առնելով, փորձում են այնքան բարձր տոկոսներով տրամադրել վարկերը, որ փոխհատուցվի որոշակի վարկերի ոչ վերադարձելիությունը»:
ՀՀ բոլոր 21 բանկերը հրապարակել են նաև 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։ Ինչպես խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք թեմային՝ թարմացնելով տվյալները։
21 բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց 2014 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Հայաստանում գոնե մի ցուցանիշ կայուն աճում է, և, հաշվի առնելով, որ դրան առնչություն չունեն վիճակագրական ծառայության «վարպետները», ովքեր ամեն ինչ անում են իշխանությանը հաճոյանալու համար, այն իրապես արտացոլում է մեր իրականությունը: Դառը իրականությունը:
Տեսականորեն չի բացառվում, որ բոլոր բանկերն էլ իրենց կապիտալը կարողանան մեծացնել, չմիավորվեն և չկլանվեն, և 2017 թվականի հունվարի 1-ին ունենանք 21 բանկ։ Այնքան, որքան այսօր։
Ըստ բանկերի հաշվետվությունների՝ տարվա սկզբի համեմատ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։ Արդյո՞ք դա իրականում այդպես է
Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում: 2014թ. արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 4,2 մլրդ ՀՀ դրամ: