Բաժիններ՝

Գրանցված հարկատուների 43%-ն իրականում չի գործում

2015 թվականի վերջին պետական ռեգիստրում որպես գրանցված հարկ վճարող տնտեսվարողների թիվը հասնում էր մոտ 160 հազարի, իսկ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած ինֆորմացիայի համաձայն՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված էր 91264 ակտիվ հարկ վճարող։ Այդ թվում՝ 63677-ը ՓՄՁ-ներ են։

SME

Այս մասին նշվում է ՓՄՁ հարկային դաշտի վերաբերյալ  2013-2015 համեմատական զեկույցում, որը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից։

Վերլուծության հեղինակները ակտիվ հարկ վճարող են համարել այն տնտեսվարող սուբյեկտներին (անհատ ձեռնարկատեր, ՍՊԸ, ՓԲԸ և այլ առևտրային կազմակերպություններ), որոնք նախորդող երկու եռամսյակների համար հաշվետվություն են ներկայացրել հարկային մարմիններ։

Կարդացեք նաև

Զեկույցում նշվում է, որ ՀՀ պետական ռեգիստրի համակարգում հաշվառված հարկ վճարողների քանակը տարբերվում է ակտիվ հարկ վճարողների քանակից, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը դադարեցնում է իր գործունեությունը` համապատասխան դիմում ներկայացնելով հարկային մարմիններին, շարունակում է հաշվառված մնալ պետական ռեգիստրում՝ որպես գոյություն ունեցող կազմակերպություն։

Դա էր պատճառը, որ 2011 թվականի մայիսի 26-ին ընդունվեց «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը, որի արդյունքում դադարի մեջ գտնվող և հաշվետվություն չներկայացնող մոտ 40000 անհատ ձեռնարկատերեր և կազմակերպություններ մեխանիկորեն լուծարվեցին։

«Այս աղավաղված պատկերի պատճառն այն է, որ կազմակերպությունների լուծարման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար, ինչի պատճառով գործարարները բիզնեսի փակման դեպքում նախընտրում գա դադարեցման դիմումով սառեցնել կազմակերպությունը՝ դրանով իսկ նպաստելով ոչ ակտիվ հարկ վճարողների ընդհանուր թվի անիմաստ ավելացմանը, ընդհանուր վիճակագրական պատկերի աղճատմանը», – նշվում է զեկույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս