
Հարկայինը փոքրացրել է ստուգվող ընկերությունների ցանկը. «Ալեքս Գրիգը» ցուցակում մշտական տեղ ունի

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի կողմից 2016 թ. հուլիսի 1-ից մինչև 2017 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ կիրականացվեն 1577 ձեռնարկություններում: Ըստ ստուգումների ծրագրի` նախորդ տարվա համեմատ, ստուգումների ենթակա կազմակերպությունների թիվը նվազել է 54-ով:
Հարկային մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկել է 1392 տնտեսվարող սուբյեկտների, միջին ռիսկայնության խմբում` 155, ցածր ռիսկայնության խմբում` 30:
Ուշագրավ է, որ որոշ ընկերություններ, օրինակ` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, արդեն մի քանի տարի շարունակ անցնում են ստուգումների մի ցուցակից մյուսը և այդպես էլ ստուգման չեն ենթարկվում: Մասնավորապես, փաստաթղթերի համաձայն, «Ալեքս Գրիգը» վերջին անգամ ստուգման ենթարկվել է 2013 թ.-ին, իսկ հաջորդ բոլոր տարիներին շարունակել է մնալ ստուգումների ցուցակում: