ԿԳՆ գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ

Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորման շրջանակներում կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ: Այս մասին ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում:

«Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե, մինչև 2018 թ. սեպտեմբերի 15ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, Օրբելի եղբայրների, 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների, 22): Մրցույթի հրավերի փաթեթը տեղադրված է ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի ինտերնետային կայքում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության գիտական արդյունքի առևտրայնացման և ինովացիոն ծրագրերի բաժնում` աշխատանքային օրերին ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, հեռ.` 210 140 (105), 210 140 (110)»,- ասված է հայտարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս