Բաժիններ՝

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ չեն կարողանա այլևս շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Բնականաբար, նոր մրցույթների էլ մասնակցել չեն կարող, որովհետև մրցույթի կարգում էլ է նշված, որ մրցույթի դիմելիս տնօրենը պիտի ստուգի՝ այդ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցե՞լ է, թե՞ չի ունեցել»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031