
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ավելի քան 422 հազար դեպք, որից 410 106`առողջացած, 8617-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2173 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 1784 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 նոր դեպք, առողջացել է 26 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք։
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2981215-ի։