«Վստահ եմ՝ Նիկոլն Ալիևին Սյունիքից միջանցք է խոստացել, չի բացառվում՝ ինչ-որ բան ստորագրել է». Արմեն Աշոտյան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ երբ 6 ամիս առաջ ասում էին՝ արտահերթ ընտրություններ պետք չեն, ունեին պատճառ, որովհետև այսօր տեղի են ունենում գործընթացներ, որոնց Հայաստանը՝ որպես պետություն, համարժեք չի արձագանքում, քանի որ Հայաստանն այսօր իշխանություն չունի։
«Մեր շուրջ կարևորագույն իրադարձություններ տեղի ունեցան, որին պետությունն ի վիճակի եղավ արձագանքելու։ Էրդողան-Ալիև հանդիպում և նոր ռազմավարական հեռանկարներ, ի՞նչ ենք արել մենք, լսել ենք, թե ինչպես էր Էրդողանն Ալիևին ասում՝ հայ տղերքին մաս-մաս կտաս քարտեզները քերելու համար, դա ենք լսել։ Բայդեն-Պուտին հանդիպում, պարզ է, չէ՞, որ մենք էլ ենք օրակարգում, Հարավային Կովկասն էլ է օրակարգում, որևէ մեկի վե՞ջն էր դա։ Իրանում նախագահական ընտրություններ է, այսօր Հայաստանում որևէ մեկը դրան հետևո՞ւմ է»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Էրդողան-Ալիև հանդիպմանը և այդ հանդիպման ընթացքում «Զանգեզուրի միաջնցքի» վերաբերյալ նրանց խոսակցություններին։
Նա վստահ է, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, ջրի երես են դուրս գալու փաստեր, թե ինչու Ալիևը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, 1000 հոգի բերեց ու հետո սառեց, ինչու՞։
«Ես վստահ եմ, որ նա խոստացել է, չեմ բացառում, որ արդեն ինչ-որ բան ստորագրել է, ես դա չեմ բացառում։ Իսկ երբ տեսնում եք, թե ինչպես է թուրք-ադրբեջանական քաղաքական միտքը մաշկից դուրս գալիս, որ Նիկոլի համար փիառ անի, ես այդտեղ արդեն էլ ընդհանրապես ասելու բան չունեմ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում