Դատարանի որոշման հրապարակումից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ ներկայումս այնպիսի ներդրումային մթնոլորտ է Հայաստանի շուրջ, որ ոչ թե Հայաստանն է գնում գումարների հետևից, այլ գումարներն են Հայաստանի հետևից գալիս: Եվ որպես օրինակ՝ նա բերում է այն, որ մի քանի անգամ բարձրացել է Հայաստանի պարտատոմսերի, այսպես ասած, եվրաբոնդերի պահանջարկը և նվազել է տոկոսը:
Թող կյանքը անողոքորեն արտացոլի այն ամենը, ինչ արվել է՝ սառնասրտորեն, հաշվենկատորեն և առանց խղճի։ Ամեն
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Մասիս համայնքի նախկին ղեկավար, իմպիչմենտի գործընթացում խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու, քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանի պաշտպաններ Գայանե Պապոյանն ու Արման Կարապետյանն են։
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, բնականաբար, առաջին հերթին ստիպված եղավ պատասխանել իր, ՊՆ պաշտոնյաների, ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Նիկոլ Փաշինյանի ուխտերթին, «պատարագներին» մասնակցելուն վերաբերող հարցերին:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը քննարկում են Փաշինյանի գաղտնի հրամանով պաշտոնյաներին տրամադրված շռայլ պարգևավճարները, և այդ ֆոնին՝ սոցիալապես խոցելի խմբերի շահառուների, կենսաթոշակառուների, նպաստառուների, արցախցիների ծանր պայմանները և նրանց անտեսի մատնելու քաղաքականությունը։
Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակված ԹՐԻՓՓ նախագիծն իրականում սահմանափակում է Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը, որը փորձել են քողարկել՝ գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «իրավազորություն» տերմիններն օգտագործելով։
Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը հույս է հայտնել, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, շեշտելով, որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա։
Թուրքիայի իշխանություններն ուշադրությամբ հետևում են Հայաստանում ծավալվող նախընտրական գործընթացներին, ավելին՝ մեկնաբանում դրանք։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն օրերս, ի թիվս մի շարք այլ հարցերի, անդրադարձել էր նաև ներհայաստանյան թեմատիկային։ Դրանից առաջ նա հույս էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է նաև Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։
Հասուն հասարակություններում կուսակցությունների նախընտրական ծրագրերը չեն հանդիսանում քարոզչական կարգախոսների ժողովածու․ դրանք ունեն հստակ քաղաքական, ինստիտուցիոնալ և բարոյական նշանակություն։ Նախընտրական ծրագիրը նախևառաջ պայմանագիր է կուսակցության և ընտրողի միջև։ Այն սահմանում է, թե առաջիկա ընտրական շրջանում ո՞ր խնդիրներն է տվյալ քաղաքական ուժը ճանաչում որպես առաջնահերթ և ի՞նչ գործիքներով ու միջոցներով է իրականացնելու հռչակված նպատակները։
Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական գերությունից հայրենիք է վերադարձել 4 հոգի։ Վերադարձողներն են Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը։ Այս լուրն առաջինը ֆեյսբուքյան իր էջում գրեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետև Արդարադատության նախարարությունը հրապարակում արեց, որ Սիրիային են վերադարձվել 2020 թվականին Ադրբեջանի կողմից հավաքագրված և Արցախի դեմ կռված սիրիացի 2 վարձկանները։ Ադրբեջանական գերությունից մեր […]
Կալանավորման ընթացքում «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն այնպիսի պայմաններում է գտնվել, որը բացառապես դիտավորությամբ կատարված երևույթ է, լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
168.am-ի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ Սարգիս Պետրոսյանի կայացրած տնային կալանքի վերաբերյալ դատական ակտը բեկանել ու ազգային բարերարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը:
ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդ հոդվածը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսինքն, ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով:
Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան. Վերաքննիչ հակաոռուպցիոն դատարանը բեկանել է որոշումը. 168.am-ին հայտնեցին Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմից:
Ընտրություններում հաջողության հասնելու համար
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ այս նախագծով ԱՄՆ-ը էական ներկայություն, ազդեցություն է ստանում ռեգիոնում. դա, բնականաբար, վերաբերում է նաև այն ուժերին, որոնք համագործակցում են ԱՄՆ-ի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մանիպուլացնում է ժողովրդին, նշելով միայն գերիների վերադարձի հանգամանքը, բայց չնշելով, թե ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի խնդրանքով հունվարի 15-ին նիստ է անցկացնելու Իրանում վերջին օրերի իրադրության վերաբերյալ, թեպետ այս օրերին տեղեկություններ են ստացվում, որ իրավիճակն ամբողջությամբ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո է: Սրան զուգահեռ՝ համացանցում շրջանառվում են Իրանի փողոցներում «թափած» դիակների տեսակադրեր, ինչն իբր իրանական իշխանությունների ձեռքի գործն է: Իրանական իշխանություններից էլ պնդում են, որ ցուցարարները 3500 դոլար են ստացել մարդկանց սպանության դիմաց:
«Եթե մենք 20.000-ով բարձրացնենք թոշակը, թոշակառուն տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27.000 դրամ, այլ՝ 35.000, բայց տունը չի տաքանալու». Նիկոլ Փաշինյանի այս թվաբանությունը, պարզվեց, «հակառակ» կողմ էլ ունի:
Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կասկածելի գործունեության վերաբերյալ թեման պարբերաբար անդրադարձ է պահանջում: Անհասկանալի նպատակներ հետապնդող չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար գալիս է Հայաստան՝ այստեղ, որքան կարելի է հասկանալ, «օդի, ջրի, հողի աղտոտում» գտնելու նպատակով։
69 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և հասարակական գործիչ պարոն Գագիկ Եգանյանը
Մխիթարություն և հոգու ուրախություն էր մեզ համար տեղեկանալ Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող չորս հայորդիների հայրենիք վերադարձի մասին։
Տեղեկություն ունեինք՝ այս սուրբ օրով բախում կլինի. որոշեցինք չգնալ Հովհաննավանք. Տեր Փառեն
Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ամերիկյան կողմը նախնական արդեն 140 միլիոն դոլար է հատկացրել TRIPP-ի նախապատրաստական ընթացքի համար:
Hetq.am-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951.000 դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն 970.000 դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվելու է ամուսնու մոտ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Ֆեյսբուքյան էջում գրել է երեկ ադրբեջանական գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։