Հետագայում, իհարկե, պարզվել է, որ Բայրամովն առհասարակ նույնիսկ Սամարղանդ չի մեկնել, նրա տեղակալն է այնտեղ եղել:
Ապրիլի 12-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների՝ Հայաստանում հայտնվելու դեպքին, և, մասնավորապես, երկրորդ ադրբեջանցուն, որին գտնել օրեր շարունակ չէր հաջողվում ուժային կառույցներին, ասել էր.
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց՝ չի բացառվում, որ Մյունխենի համաժողովի օրինակով հանդիպում կազմակերպվի Վաշինգտոնում: Սակայն, ըստ նրա, այս հակամարտությանը հարկավոր է ռեգիոնում անմիջականորեն ակտիվ աշխատող միջնորդ, քանի որ Երևան-Բաքու ուղիղ շփումները, դատելով վերջին իրադարձություններից, չեն ստացվում և գործընթացը մտցնում են փակուղի:
Կամ Փաշինյանը չի կարդացել այդ փաստաթուղթը, կամ ստում է:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ավետել է պետության հերթական առաջընթացի մասին:
ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է երկու կասկածելի նախագիծ, որոնք ենթադրում են խոշոր չափի գումարների ծախս և որոնցից յուրաքանչյուրի նպատակը լավագույն դեպքում ներկայացված է ընդամենը մեկ՝ որևէ հստակ բացատրություն չտվող նախադասությամբ։
Բերձորի այլընտրանքային ճանապարհն անցնում է Կոռնիձորի վարչական տարածքով։
Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցների և բարեկամների վարկանիշները։
Ֆիրդուսի բնակիչների ակցիան՝ Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
Իրավիճակը Քննչական կոմիտեի մոտ. 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները գիշերել են ՔԿ մոտ. ՈՒՂԻՂ
Կարելի է ենթադրել, որ ԵՄ դիտորդների արդյունավետությունը նույնը կլիներ, եթե նրանք իրենց առաքելությունն իրականացնեին Բրյուսելից, քանի որ, ինչպես նախկինում՝ հղում են անում ոչ թե իրենց արձանագրումներին, ոչ թե տալիս են գնահատականներ, այլ հղում են անում կա՛մ տեղի բնակիչներին, ինչպես առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն իր հայտնի հարցազրույցում, կա՛մ ՀՀ իշխանություններին:
«Փաստացի, իշխանությունները տեղյակ են եղել, որ Տեղ գյուղում նման գործողություններ պետք է իրականացվեն, և բերել վերջին օրը ծառայողական քննություններ անցկացնել ու մեղավորներ փնտրել, պարզ է, չէ՞, որ մինչև այդ եթե պլան է եղել, որ այնտեղ պետք է դիրքեր տեղադրվեն, պետք էր հետևողական լինել և ստուգել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ հղում անելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե հանձնարարական են տվել, բայց ինչ-որ մարդիկ թերացել են:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Դավիթ Շահնազարյանն է
Երեկ տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 12-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետում հայտնաբերվել է ԶՊՄԿ-ի սպանված աշխատակիցը։
Ապրիլի 12-ին Նիկոլ Փաշինյանը Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել գեներալների հասցեին:
«Միակ ճանապարհը՝ թող գնա էդ մարդը իր գործով զբաղվի: Թող գնա, մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չի»,- այսօր «Դիզելի» գործով հերթական դատական նիստից հետո, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կհորդորեր Նիկոլ Փաշինյանին:
«Միանգամից արձանագրենք, որ ինքն իմ մեղադրանքներն այդպես էլ չհերքեց այդ առումով, սա միանշանակ է»,- այս մասին այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ ինքը վերջերս Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը ունեցած զինամթերքի ու անձնակազմի միայն 50 տոկոսն է օգտագործել»։
59 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:
Այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո, դատարանի բակում լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանի երեկ ԱԺ-ում արած այն հայտարարության վերաբերյալ, որ «Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս»։
Այսօր Դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ստեղծված իրավիճակում հնարավո՞ր է գնալ Ադրբեջանի հետ խաղաղության, ինչպես պնդում են օրվա իշխանությունները։ Եվ եթե ՀՀ գործող իշխանությունը գնա խաղաղության, դա ինչի՞ հաշվին է լինելու։
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
«Ինչպե՞ս… իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և իրենց կարծիքով՝ ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով Հայաստանի Հանրապետությունում։ Իր «կառուցողական» գործընկերոջ հետ սեպարատ բանակցություններ վարելով, մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին… Ուզո՞ւմ եք այսպես մի 50 հատ շարունակեմ, անիմաստ է ժամանակ ծախսելը, էլ ի՞նչ պետք է աներ…»։
«Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում: Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստերի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Եթե հանձնարարեի դիզվառելիքը թափել Զանգուն, թափելո՞ւ էիք. Սերժ Սարգսյանի առերեսումը գյուղնախարարի հետ
Երեկ Կառավարություն-Ազգային ժողով (ԱԺ) հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների մասին, ասաց, որ մինչ Մադրիդյան սկզբունքները ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքատում իրացրել է իր ինքնորոշման իրավունքը:
Այսօր խորհրդարանի միջանցքում լրագրողները ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանից հետաքրքրվեցին, թե Տեղ գյուղում ապրիլի 11-ին Ադրբեջանի կողմից հարձակման ժամանակ ովքե՞ր են թերացել, որի մասին երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ դերակատարությանը և այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
Հենց այս ադրբեջանցուն են քիչ առաջ բռնել Կապանում:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը: