Ի՞նչ է բերել Փաշինյանը Հայաստանին՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ խաղաղություն։
Երկրում իրավիճակն իրոք պայթյունավտանգ է, սակայն ամենացանկալի սցենարը պայթյունի չհասցնելը կլիներ, այլ մեր պետության տակ դրած ականը վնասազերծելը: Ակնհայտ է, որ պայթյունն իրադարձությունների զարգացման վերջին, բայց ստեղծված պայմաններում անխուսափելի դարձող տարբերակն է։
Գրանտներով ժամանակին բուծված կոմերսանտ-իրավապաշտպանները և արևմտյան դեսպանները կշարունակեն, բերանները Cabernet-Sauvignon լցրած, լռել Հայաստանի սադամիզացիայի մասին։ Այն, որ «ժողովրդավարության բաստիոնն» իրականում վերածվել է հակաժողովրդական Բաստիլի, իրենց վարդագույն ակնոցներով չի երևում։
Մնում ենք, չենք բացելու ճանապարհը. կիրանցի տատիկը նստեց գետնին
Երեկ գիշերվանից Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվել է նաև այսօր։ Տավուշի մարզ էր մեկնել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ բնակիչների հետ զրուցելու, նրանց մտահոգող հարցերին պատասխանելու նպատակով: Բայց այդպիսի մի զրույցի ժամանակ նախարարի և բնակիչներից մեկի՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի միջև վեճ տեղի ունեցավ։
Ինչպե՞ս են անվտանգային ռիսկերը նվազում, երբ ամենաամուր պաշտպանական դիրքը զիջում ես. Սուրեն Սուրենյանց
Այսօր Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով լրագրողների բարձրացրած հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանի հետ տարածքներ փոխանակվեն, ասաց՝ տարածքների փոխանակման հարցը շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է։
Երեկ գիշերվանից Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և այլ գյուղերի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով իշխանությունների կողմից իրականացվող սահմանազատման գործընթացի վերաբերյալ։
Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ Պետքարտուղարությունն ու ԵՄ-ն, ողջունում են ըստ էության ապրիլի 5-ի հանդիպմանը հաջորդած ՀՀ իշխանությունների միակողմանի զիջումն Ադրբեջանին։
Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշի մարզից. Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ստեփանավանում` պատասխանելով լրագրողի հարցին, թե երեկվա պայմանավորվածություններից հետո ռուսական հենակետերը Տավուշից դուրս բերելու հարց կդրվի, թե ոչ։
ՄԵԿ հոգին անշուշտ գնալու է, բայց չեմ բացառում, որ նա ուզում է գնալ Հայաստանը դժոխքի վերածած պահին։ Իսկ, արդյոք, սեկտայի շարքերը և տարբեր աստիճանի մենեջները սա լավ են հասկանում։
Դպրոցից 50 մետր հեռավորության վրա ուզում են ռամիլսաֆարովներ բերել. բողոքի ակցիա՝ Կիրանցում
Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
Որպես կանոն՝ անպատիժ մնացած հանցագործը՝ նոր հանցագործություններն ավելի բացահայտ ու անկաշկանդ է անում
Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման գործընթացի մեջ, ապա ոչ թե պետք է հայտարարվեր, թե աշխատանքը Տավուշից են սկսում, այլ կներկայացվեր պրոցեսի հիմնական սկզբունքներն ու ճանապարհային քարտեզը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակը մեր դեմ է. պետք է կազմակերպվել, համախմբվել, դուրս գալ պայքարի՝ հեռացնելու կապիտուլյանտներին։
Վերջին ամիսներին տրանսֆերտների տեսքով ֆինանսական միջոցների մուտքը Հայաստան անընդմեջ կրճատվում է։ Թեև դրանք էլի փոքր գումարներ չեն, հասնում են ամսական մի քանի հարյուր միլիոն դոլարի, այնուհանդերձ այլևս այն ակտիվ հոսքերը չկան, որոնք կային ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում ու դրան հաջորդող առաջին տարվա ընթացքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդյունքում հանցավոր աշխարհի փոխարեն՝ քրեական ենթամշակույթի կրող են դառնում իրավապահ համակարգի ներկայայացուցիչներն ու Ազգային ժողովի (ԱԺ) որոշ պատգամավորներ, հրատապ է դառնում Հայաստանում բնակվելու համար որոշ կանոնների ու օրինաչափությունների պարզաբանումը բնակչության համար:
««Ջահերով երթ»-ն ունի նաև ներքին լսարան, որի նպատակն է՝ ցույց տալ, որ հայ ժողովուրդը, որպես հավաքականություն, հստակ գիտի, որ Թուրքիային պետք է պատասխանատվության ենթարկել։ Ի պատասխան Հայաստանի հանձնվողական իշխանության՝ սրանով մենք ցույց ենք տալիս, որ ուրացման քաղաքականությունը մերժում ենք ու պահանջում տեր կանգնել մեր պահանջատիրությանը»,- ասաց Նազարյանը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին։
Օրերս հայտնի դարձավ, որ Կանադան պաշտոնապես միացել է Հայաստանում ԵՄ առաքելությանը։ Այս մասին տեղեկացրել էր ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի էջը՝ նշելով, որ ընդունել են կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն։ «Շնորհակալություն, Կանադա, արժեքավոր համագործակցության համար։ Կանադան առաջին երրորդ պետությունն է, որն աջակցում է առաքելությանը»,- ասված էր գրառման մեջ։ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին X-ի […]
1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար […]
Ակնհայտ է, որ այս ամենի արդյունքում մենք կորցնում ենք մեր՝ մինչ այս պահն ամենաանվտանգ հյուսիս-արևելյան պաշտպանական գիծը՝ փաստացի հնարավորություն տալով Ադրբեջանին ապագայում իրականացնել Սևանի ուղղությամբ իր էքսպանսիոնիստական ծրագրերը:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում մեկ անգամ չէ, որ գրել ենք` ենթակառուցվածքների վերահսկողության համար գլխավոր խաղացողների մրցակցությունը սրվելու է՝ միջանցքային ճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և այլն: Սրան զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է իր պահանջը՝ կապված Մեծամորի ատոմակայանի հետ:
«Եթե տարածքներ ենք տալիս ու դիմացը ոչինչ չենք ստանում՝ Հայաստանին սպասվում է կործանում։ Իսկ եթե Հայաստանը տարածքներ է տալիս, Ադրբեջանն էլ Հայաստանին է վերադարձնում տարածքներ՝ ստանում ենք հավասարակշռություն։ Լավ, թող Ադրբեջանին տանք այն, ինչն ադրբեջանական է, բայց ինչը որ հայկական է, դրանք էլ Ադրբեջանը պետք է վերադարձնի։ Հենց նույն Տավուշում, Բերքաբեր գյուղում հողեր կան, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են, այդ հողը թող վերադարձնեն, եթե փոխզիջում է, թող գնան մաքուր փոխիզումների, ոչ թե զուտ զիջումների։
Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին կապույտով նշված (ՀՀ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող) հատվածները։ Կիրանցը զրկվում ա ճանապարհի մի հատվածից (կամուրջ+ճանապարհի մի մաս)։ Բերքաբերի հողերը (կարմիր) մնում են Ադրբեջանի վերահսկողոււթյան տակ։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է՝ հայտնի է Տավուշի հանձման ժամկետը։
Հանձնաժողովները պարզապես արձանագրել են, որ իրենք Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող ֆորմատ չեն: Այդ պայմանագիրը բանակցվում է այլ ֆորմատով եւ ունենալու է ավելի բարձր կարգավիճակ, նրա ուժի մեջ մտնելուց հետո, եթե պարզվի, որ Կանոնակարգը հակասություն ունի ավելի բարձր իրավական նշանակության փաստաթղթի հետ, այն պետք է համապատասխանեցվի դրան, որովհետեւ կրկնենք՝ Խաղաղության պայմանագրի կարգավիճակը շատ ավելի բարձր է: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմնարար է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար, եւ այն որպես բազային սկզբունք արդեն իսկ համաձայնեցված է բարձրագույն մակարդակում:
«Ես Բաղանիսում անվտանգ եմ ապրել, ունեմ 3 անչափահաս երեխա, իմ նպատակն է, որ իմ երեխաներն էլ Բաղանիսում անվտանգ ապրեն, մենք այլ նկրտումներ չունենք»,- ընդգծեց Ն. Սահակյանը։