Նիկոլ Փաշինյանն ու շրջիկ հավատացյալների խումբն այս անգամ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա արարողության. չենք շտապում այն անվանել «Պատարագ»` ինչպես Նիկոլ Փաշինյանն ու այլք։
Ի՞նչն է հանդիսանում եղունգների սնկային հիվանդության, ներաճի պատճառ, ի՞նչ է հուշում եղունգի գույնը, ձևը։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի հետ։
Նրա պատմությունը նաև նախազգուշացում է բոլոր ժամանակներում, որ ազգային գոյապայքարի մեջ յուրաքանչյուր անհատ կարող է վճռական դեր ունենալ ողջ ժողովրդի ճակատագրի համար։ Իսկ պատմությունն ուրացողներին երբեք չի մոռանում:
Բոլորովին վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տուրիզմը Հայաստանում իր լավագույն ժամանակներն է ապրում, թե տուրիզմի ոլորտում զբաղված մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է, որովհետև այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է, ու շարունակ այսպես է լինելու։
Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։
Հաղորդման հյուրն է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Բազմիցս նշել ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող առանցքային հարցերից մեկը պաշտպանության անցնելու հրաման տալ-չտալն է և պատերազմը, այսպես ասած՝ դիմավորելուն Պաշտպանության բանակի լիովին և պատշաճ պատրաստ լինելը:
Այնպես է ստացվել, որ սովորական մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն, հավաքվելիս խոսում են այդ թեմայով, բոլորն էլ այդ վիճակի մեջ են, այս վիճակն ազդում է բոլորի վրա, և ամեն մարդ իր ձևով է արտահայտում, որ չխելագարվի։ Ընտանիքներում բաժանություններ են, անհասկացողություն՝ քաղաքական հողի վրա։
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրը «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն է։
Սա ձախողված կառավարում է, ընդ որում՝ այդ ձախողվածության մեջ կա մի վտանգավոր բաղադրիչ, որից անգամ մտովի փորձում ենք խուսափել։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի գնահատմամբ՝ այս անձանց Բաքու կատարած այցի օգտակարության գործակիցը զրո է, որևէ բան չպետք է սպասել այդ այցից։
«Այնտեղ մի ուղղություն կա դեպի Գետիկ, այնտեղ էլ մեծ ուժեր են կենտրոնացված։ Այս պահին հիմնականում վտանգ չկա։ Գյուղից կրակի օջախը հեռու է։ Կրակը 3 թևով էր՝ հարավային ուղղությամբ գյուղի դիմացի անտառում նորատունկ ծառեր կան, վտանգը մեծ էր, որ կրակը կարող էր հասնել նաև այնտեղ։ Հրշեջներն այդտեղի կրակը մի կերպ են մեկուսացրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ստեփանյանը։
Կառավարությունն օրերս հաղորդագրություն տարածեց` տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կրիկոր Աժդերհանյանին։
«Եթե մեկն ուզում է իմանա՝ ով է իրական մարդը, ով համարվում է ազդեցության ագենտ, ապա դա մեր երկրի ղեկավարն է». նման պնդում է արել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, ով 10 տարի ղեկավարել է ռազմական հետախուզությունը:
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։
Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ: Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ, ինչպես նաև Սենատի դեմոկրատական խմբի առաջնորդ Չաք Շումերի աջակցությամբ, նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակում։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Պետական պարտքն ավելի քան կրկնապատկած ՔՊ-ական վարչախումբը որոշել է հիմա էլ պարտքի աննախադեպ աճն այլ կերպ վաճառել ժողովրդին։ Մինչև վերջերս պարտքի ահռելի ավելացումն արդարացնում էին նրանով, որ պարտք են վերցրել տնտեսություն զարգացնելու համար։ Տեսան՝ չի ստացվում, ժողովուրդը չի հավատում իրենց զարգացրած տնտեսությանը, չի տեսնում դրա արդյունքները, հիմա էլ փորձում են պարտքի ավելացումը շահարկել զգայական թեմաներով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է։
Տեղադրում է լուսանկարներ, խնդրում արձագանքել այն մարդկանց, որոնք ծառայել են այդ զորամասում, նրանցից ստանում նոր նկարներ ու տեսանյութեր որոնց միջոցով գտնում է նոր մարդկանց։ Դիրք առ դիրք, պրիզիվ առ պրիզիվ հավաքում է այդտեղ ծառայած մարդկանց լուսանկարները, անուն-
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների անփառունակ արդյունքներին, վարչախմբի քաղաքական ընդդիմախոսների լռեցմանը, համատարած բռնաճնշումներին, կալանավորումներին և ապօրինի դատավճիռներին, նաև՝ լրագրողների և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ սկսված դատապարտելի արշավին։
Ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի իշխանությունը «Մարտի 1»-ի գործի վերաթարմացմամբ. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հետաքրքրվեցինք 2008 թվականի Մարտ 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ եղած Սամվել Նիկոյանից։
Հայաստանի քաղհասարակության որոշ ներկայացուցիչները մեկնել են Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքու են գնացել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետներ Արեգ Քոչինյանը, Նարեկ Մինասյանը, Սամվել Մելիքսեթյանը, իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանը։
Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի նախագահ, Free Armenian hostages (Ազատություն հայ գերիներին) շարժման մասնակից Ջոնաթան Շփանգենբերգը վստահ է՝ հնարավոր է Նոբելյան մրցանակ ստանալու Թրամփի ցանկությունը օգտագործել՝ Բաքվում պահվող հայ պատանդների վերադարձի ուղղությամբ։
1990թ. «Ազգ» օրաթերթը հիմնած ու մինչ այսօր նրա անփոփոխ գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն 80 տարեկան է, բայց նույն եռանդով ու իր կենսափորձի ու ստեղծագործական նրբազգացության աներևույթ ջիղով շարունակում է կերտել «Ազգ»-ի պատմությունը:
Օրերս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը շարունակում է աջակցություն ցուցաբերել Սիրիային նրա վերականգնման հարցում՝ «Մենք միասին կզարգացնենք և՛ Սիրիան, և՛ Թուրքիան»:
Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ղազախստանի Հանրապետություն, որը, թերևս, կդառնա նշանային իրադարձություն հայ-ղազախական հարաբերությունների համար, քանի որ կարձանագրի ու կարտացոլի Ղազախստանի հավակնությունները փոփոխվող հարավկովկասյան քաղաքական միջավայրում:
168․am-ի խմբագրություն են ահազանգել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները, որոնք, շուրջ 6 տարի է՝ ահազանգում են ջրի սակավության հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրների մասին, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում։
Արման Թաթոյանը գրում է. «Լիդյա Մանթաշյանը ՔՊ-ի վրեժխնդրության զոհն է, քաղաքական բանտարկյալ։ Սա ամոթալի վկայություն է, որ Հայաստանում քաղաքական ու դատաիրավական համակարգերը սերտաճած են՝ քաղաքականի ընդգծված գերակայությամբ»: