«Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառմանը, որտեղ խոսվում էր տարբեր ընկերություններում Մինասյանի ունեցած ենթադրյալ մասնաբաժնի ու դրանք վաճառելու մասին:

Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից, հիմա էլ խոսնակի անունից է փորձում «օպերատիվ արձագանքել», գրում եմ ուղիղ՝ առանց միջնորդների։

Ընդունեք ի գիտություն.

Դուք՝ Նիկոլ Վովայի Փաշինյան, անձամբ պատասխան եք տալու.

1. Իշխանությունը պահելու դիմաց արցախյան գաղտնի բանակցություններում փուլային տարբերակին համաձայնելու և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու համար:

2.Օլիգարխներից փող վերցնելու և նրանց «օրինապաշտ գործարար» դարձնելու համար:

3.Պետբյուջեից մի քանի տասնյակ միլիոն դոլար բացեիբաց գողանալու և հավելավճարների ու պարգևավճարների տեսքով Ձեր հետ քայլածներին բաժանելու համար:

4. Համաճարակի ժամանակ հանցավոր անգործության, կառավարչական անփութության, պետական միջոցները մսխելու և գողանալու, հիվանդության տարածման ծավալն ու վիրուսից մահերի փաստերը թաքցնելու համար:

5.Կարանտինի ժամանակ բացարձակ անգործության և սոցիալական անպատասխանատվություն ցուցաբերելու համար, ինչի հետևանքով ժողովրդին դատապարտել եք սովի, մթի և աղքատության։

Իսկ կառավարական ամառանոցները վայելելու, դրանք չհիմնավորված, հսկայական գումարներով նորոգելու, թանկարժեք ու անբովանդակ ուղևորությունների ու մնացածի համար՝ ժողովուրդը Ձեզ դատավոր։

Թեման ամբողջացա՞վ։ Անպայման արձանագրեք, որ չմոռանաք։

Հ. Գ. Ես հուսով եմ, որ Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում: Չնայած…»:

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը և բացի ՀԺ-ի անանուն խմբագրականներից,…

Gepostet von Mikayel Minasyan am Dienstag, 28. April 2020

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում էր կատարել Միքայել Մինասյանի մասին, որում ասվում էր.

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։

ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»:

Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ…

Gepostet von Mané Gevorgyan am Dienstag, 28. April 2020

 

Տեսանյութեր

Լրահոս