Ամանորի տոները ողջ շուքով նշելու քաղաքապետարանի հանձնառությունը, պարզվում է, չի ավարտվում 202 միլիոն 406.000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սինեմարտ» ՍՊԸ-ից քաղաքի տոնական ձևավորման ծառայություններ գնելով։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանից հեռավար տարբերակով ներկայացրել է քաղաքական իր պայքարի նպատակները, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
«Ես իմ մի փոր հաց ունենամ, Նիկոլը երկրի հետ ինչ ուզում է, թող անի» բանաձևը` իմ տպավորությամբ շատերի սրտով չէ: Արցախի հանձնումից հետո, մարդկանց մեծ մասը հասկանում է ահագնացող վտանգի աստիճանը: Հասկանում է, որ «իշխանությունների» շնորհիվ կարող են կորցնել նաև եղածը` բախվելով էկզիստենցիալ նոր պրոբլեմների հետ:
Զովիգյանը հավելել է. «Արցախի (Լեռնային Ղարաբաղի) շրջափակումը չի ավարտվել, քանի որ տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքը դեռևս հեռու է ապահով լինելուց, տուն վերադառնալու ճանապարհ դեռևս չկա»:
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։
Պիտի կարկատաններով գործեր կարվեն, որ մարդիկ չհասցնեն զբաղվել անվտանգային խնդիրներով. Աննա Մկրտչյան
Աղետի ծավալից ու մեր անլրջության պատճառով մենք արդեն դադարել ենք հասկանալ, որ բառիս բուն իմաստով, մի ամբողջ ազգով ապրում ենք վառոդի տակառի վրա։
ՀՀԿ ԳՄ անդամները Հայաստանի արդեն 7-րդ մարզն են այցելել: Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչների հետ հանդիպման նպատակն անկեղծ ու անկաշկանդ զրույցներն էին: Իսկ գյումրեցիների հետ հանդիպումները, ըստ Սամվել Նիկոյանի, գրեթե միշտ են արդյունավետ անցնում: Այստեղ ոչ միայն երկրով մտահոգվողներ կան, այլև առկա խնդիրները լուծելու հստակ առաջարկներ ներկայացնողներ:
«Ցավով տեղեկացա Արցախյան շարժման ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական փոխադարձ քայլերը դրական ազդեցություն են ունենալու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա։
Ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա այսօր, Ղազախ-Իջևան սահմանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ տեղափոխվելուց հետո էլ կանգնած են ֆինանսական ու ապրուստ վաստակելու մեծ խնդիրների առջև: Դրան գումարվել է նաև դեռևս Արցախում հայաստանյան բանկերի մասնաճյուղերում գրավադրած ոսկեղենի վճարման պարտավորությունը:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Լեհաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Երկիրը պետք է բերվի տոտալ մոբիլիզացիայի, տոտալ ինքնապաշտպանության։ Եթե հարձակվեցին, ո՞ւմ ենք բողոքելու։ Հիմա Ալիևը մոտիվացիա է ստեղծում իր բանակի անձնակազմի համար, նա իր ժողովրդին, բանակին պատրաստում է հերթական ազատագրական պատերազմին»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ գերեվարված Արցախի ղեկավարության գործով Բաքվում հատուկ քննչական խումբ կստեղծվի։
Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ Աժ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։
Խորհրդարանը հաստատել է 2024 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը. «Բյուջե 2024»-ի համաձայն՝ 2024 թվականին ՀՆԱ-ի 7 տոկոս աճի ապահովման պայմաններում Հայաստանի պետական գանձարանի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ:
«Սա ոչ թե հների ու գործող իշխանությունների պայքար է, ոչ թե նախկինների ու ներկաների պայքար է, ոչ էլ զուտ իշխանություն վերադարձնելու կռիվ է: Սա բավականին լուրջ, շատ ծանր, կարելի է ասել, ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրների վերաբերյալ հանրային երկխոսության օրակարգ է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, փաստաբանական թիմի հաղորդմամբ, տեղի է ունենում ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստի ամենաառանցքային դրվագներից մեկը:
Միլի-մեջլիսի պատգամավորի կարծիքով, ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ մերձեցումը կամրապնդի Փաշինյանի դիրքերը Հայաստանում, ինչի կարիքն այժմ նա իսկապես ունի. «Դրա շնորհիվ վարչապետ Փաշինյանն ազատվում է արևմտյան ազդեցությունից»։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանություն է տվել Aysor.am-ին՝ կապված ՀՖՖ նախագահի ընտրությունների հետ։
Հիմա կթվա, թե մանրուք ա, ջուրը ջրաղացը տարել ա, ես չախչախի հետևից եմ ընկել, բայց չէ, ժողովուրդ, էս ամեն ինչը ուղղակի ասոցացվում ա պետություն ինստիտուտի հետ ու խոսում էդ ամենի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին։ Էս նույնն ա, որ հիմնը հնչի չկանգնես, կամ դրոշը բարձրանա` երեսդ շրջես։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ:
ՇՈՒՏՈՎ՝ STAND UP Էդգար Ղազարյանից. ՈՍԿԵ ՀՈՐԹԸ
Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ-ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,- նշել է Կարապետյանը։
Գիշերը համացանցում՝ թվիթեր, տելեգրամ և ֆեյսբուք հարթակներում, լայն քննարկման առարկա էին դարձել ՀՀ քաղաքացիների հանդեպ անհարգալից վիրավորանք ու ծաղր պարունակող մի քանի տեսանյութեր, որտեղ երկու ռուսախոս այլազգիներ հայհոյանքով ծաղրում էին դեղատան աշխատակցին, ծաղկավաճառներին և մի տարեց կնոջ:
Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված պահեստազորային սպա, մայոր Սլավիկ Իսրայելյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն իրականացնում՝ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
«Միկրոֆոնը չլիներ՝ ուրիշ բան կասեի, բայց գլուխը պատին է տվել: Ո՞նց կարող է Արցախն Ադրբեջանի տարածք լինել: Մեզ համար Արցախը Հայաստանի մի կտորն է, մեր հայրենիքի մի մասն է: Մենք հո թո՞ւրք չենք»,- վրդովված ասացին քաղաքացիները:
Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 84 կողմ, 0 դեմ: