Գաղտնալսում են հարյուրավոր քաղաքացիների հեռախոսները. Էլինար Վարդանյան

«Պաշտոնական տվյալներով՝ 2023-2024 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությունները եղել են 600-700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվն արդեն կազմում էր 600։ Եվ այս միջնորդությունների 60 տոկոսն էլ բավարարվել են»,- ԱԺ նստաշրջանում այսօր ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ նաև քաղաքացիների ապօրինի գաղտնալսում է իրականացվում ԱԱԾ կողմից, հետո երբ որևէ բան գտնում են, դիմում են դատարան, դատարանը հետին թվով թույլտվություն է տալիս այդ ձայնագրություններն օգտագործելու համար։

Ըստ Վարդանյանի՝ այսօր ԱԱԾ-ն դարձել է այս իշխանության կողմից շահագործվող մի մարմին, կարելի է ԱԱԾ-ն նույնականացնել թրաֆիքինգի զոհի հետ։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031