Դավիթը և´ ներսում, և´ դրսում նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Քրեակատարողական հիմնարկներ գնացողներս մեր շաբաթվա, ամսվա օրացույցում հատուկ նշումներ ունենք` ում և երբ գնանք, որ բոլորին հասցնենք: Այսօր հերթը «Նուբարաշեն» ՔԿՀ-ին էր` Դավիթ Համբարձումյանին էի տեսակցելու գնացել:

Դավիթը և´ ներսում, և´ դրսում միշտ նույն տրամադրությամբ է` աշխույժ, ակտիվ և պատրաստակամ: Բայց ինչ էլ լինի, մեկ է` որևէ ձևով, որևէ մեկի գլխում չի տեղավորվում, թե ինչ հեշտությամբ են անմեղ մարդուն տարիներով դատական քաշքուկների մեջ ներքաշում, հետո առանց հիմքի նստեցնում:
Սա էլ կանցնի, սակայն մեծ հետք կթողնի ինչպես մարդկային ճակատագրերում, այնպես էլ այս ապօրինությունների շղթայում դերակատարություն ստանձնած պաշտոնատար անձանց կյանքում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031