Courtyard by Marriott. հաճելի մթնոլորտ, հրաշալի պայմաններ բիզնես ճամփորդությունների համար
Արդեն մեկ ամսից ավելի՝ Երևանի կենտրոնում՝ Տերյան 5 հասցեում, բացվել է «Մարիոթ Ինթըրնեյշընըլի» կառավարման տակ գտնվող «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցը։ Երևանի սրտում կառուցված գեղեցիկ ու յուրօրինակ ճարտարապետական լուծումներով հյուրանոցի շենքը չի կարող անտարբեր թողնել ցանկացած այցելուի։ «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Թոմաշ Վեսելիի փոխանցմամբ՝ Հայաստանում հարմարավետ, բավանդակալից բիզնես այցելությունների համար «Քորթյարդ բայ Մարիոթ» հյուրանոցն առաջին տեղում է։ Բացման առաջին օրից այն այցելուների պակաս չի ունեցել, մեկ անգամ հյուրանոցի ջերմ ծառայություններից օգտվողները կրկին վերադառնում են արդեն հարազատ դարձած հյուրանոց։
«Հյուրանոցը տեղակայված է Երևանի սրտում՝ Օպերային թատրոնին շատ մոտ։ Հյուրանոցում կա 172 հարմարավետ ու շքեղ համարներ, հյուրերի համար տարբեր սրահներ։ Հյուրանոցը մեր էնվոյ համակարգի մի մասն է, որն այժմ գործում է նաև Հայաստանի հյուրերի համար։
Կարծում եմ՝ հյուրընկալության ոլորտում ամենակարևորը կապն ու վերաբերմունքն է հյուրերի հետ, նրանց հետ շփումը, որպեսզի նրանց համար ապահովենք հարմարավետ, զգացմունքային միջավայր, և սա է հյուրընկալության ոլորտում ամենակարևորը, այլապես մենք կարող էինք լինել ռոբոտներ և աշխատել ռոբոտների հետ»,- ասում է Թոմաշ Վեսելին:
Այս տարբերվող շինությունը նախագծել են բրիտանական հայտնի «Բրոդվեյ Մալյան» ճարտարապետական ստուդիաները՝ համագործակցելով «Արխանգել» ճարտարապետական ստուդիայի հետ:
Հյուրանոցը հյուրերին գրավում է՝ ինչպես արտաքին գեղեցկությամբ, այնպես էլ՝ ներքին գեղեցիկ դիզայներական լուծումներով, որոնք համապատասխանում են «Մարիոթ Ինթըրնեյշընըլի» և միջազգային բոլոր չափանիշներին։
Հյուրանոց մուտք գործելիս, հյուրերին դիմավորում են հոգատար ու բարեհամբույր աշխատակիցները՝ երկհարկ բարձրությամբ առաստաղով նախասրահում, որտեղ երկար ճանապարհից հետո հյուրերը կարող են հանգստանալ առանձնացված հատվածում և օգտվել ինքնատիպ համային համադրությամբ կոկտեյլների լայն տեսականուց, սրճել կամ թեյել։
«Քորթյարդ» հյուրանոցների հիմնական թիրախը գործարար շրջանակներն են, այն հատկապես մշտապես շրջագայող գործարարների համար հրաշալի միջավայր ու մթնոլորտ է ապահովում միմյանց հետ հանդիպելու և քննարկումներ անցկացնելու համար։
«Բայց մեր հյուրանոցի դռները բաց են նաև իրենց հանգիստը Հայաստանում նախընտրող հյուրերի համար։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ հանգստի մեկնողներն իսկապես կարողանան լիարժեք հանգստանալ՝ օգտվել մարզասրահից, սպա սրահից՝ ունենալ անմոռանալի հանգիստ»։
Թոմաշ Վեսելին շրջագայելիս միշտ նախընտրում է «Մարիոթ» հյուրանոցների ցանցը՝ հարմարավետության և ընտրությունների բազմազանության համար։
«Ես ավելի քան 17 տարի «Մարիոթի» հավատարիմ հաճախորդ եմ, հատկապես բոնվոյի ծրագրի շնորհիվ միշտ ունեմ արտոնություններ հյուրանոցում, ստանում եմ ոչ միայն զեղչեր, այլև կարգի բարձրացում, այսինքն՝ կարող եմ ամրագրել սենյակ, բայց իմ կարգի շնորհիվ ինձ տան ավելի բարձրակարգ սենյակ»։
Հյուրանոցն ունի 172 համար՝ հարմարեցված և աշխատանքային, և ընտանեկան ճամփորդություններ համար: Այստեղ դիզայներական բազմաոճ լուծումների մեջ ներառված են նաև հայկական ճարտարապետության տարրեր՝ տեսարաժան վայրերի պատկերներով զարդարված սենյակներում առկա են բոլոր հնարավոր անհրաժեշտ պարագաները հյուրերի բարեկեցության համար։
Հյուրանոցում գործում է ՋԻԱ-ն՝ բաց խոհանոցով 80 տեղանոց ռեստորանը, որը մատուցում է մերձավորարևելյան և միջերկրածովյան խոհանոցի բազմատեսակ կերակուրներ։
Առողջ ապրելակերպ վարող հյուրերը և ոչ միայն, հյուրանոցում կարող են օգտվել մարզասրահից՝ հագեցած գերժամանակակից մարզասարքերով։ Մարզասրահից բացվում է Երևանի գեղեցիկ համայնապատկերային տեսարանը։ Գործում է նաև լավագույն մասնագետներով համալրված սպա սրահը, որտեղ հյուրերին առաջարկում են դեմքի և մարմնի մերսում և մի շարք բուժումներ։
Հյուրանոցի աշխատակիցների համար մշտապես անցկացվում են ուսուցման դասընթացներ՝ զարգացող հյուրանոցային բիզնեսի գաղտնիքներին տիրապետելու, հյուրերին պատճաշ դիմավորելու, ճանապարհելու և հյուրանոցի վարկանիշը միշտ բարձր պահելու համար։