Բաժիններ՝

Նախկինում այգիները օրը 5-6 հոգի էր ոռոգում, հիմա՝ 2 հոգի, ջուրը շատ չէ… Ճոճկանի համայնքապետ

Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Ճոճկան գյուղում բնակիչները տևական ժամանակ բողոքում են ոռոգման ջրի խնդրից։ Այգիներ կան, հողը կա, բայց ոռոգման ջրի սակավության պատճառով վախենում են մշակել։

Վերջին շաբաթների ընթացքում բնակիչներին ուրախացրել է իրենց համար եղանակային բարենպաստ պայմանները, անձրևներն այնքան են, որ դրանով  այգիները գոնե մի քիչ ջուր  են ստանում։

168.am-ի հետ զրույցում Ճոճկանի համայնքապետ Արա Սիրադեղյանն ասաց, որ ոռոգման ջրի խնդրի մասին պատկան մարմինները տեղյակ են, ուստի դրա վերաբերյալ բոլոր հարցերին պետք է պատասխանեն նրանք։

«Ես հստակ կարող եմ ասել, որ այս պահին ոռոգման ջուրը մեկ այլ պոմպակայանով հասցվել է դաշտավայր՝ բոլոր տեղերում։ Նախկինում այգիները օրը 5-6 հոգի էր ոռոգում, հիմա՝ 2 բնակիչ է ոռոգում, քանի որ ջուրն այդքան էլ շատ չէ։ Այսինքն՝ կարողանում ենք այնպես անել, որ բնակիչները հերթով իրենց այգիները ոռոգեն։ Հիմա ամեն ինչ անում ենք, որ խնդիրը լուծվի, իսկ մինչ դա այդ մի պոմպակայանով հարցը լուծում ենք»,- նշեց Ճոճկանի համայնքապետը։

Կարդացեք նաև

Արա Սիրադեղյանը համոզված է,  այս ամենի արդյունքում գյուղացու բերքը չի տուժելու, հատկապես, որ եղանակն այս տարի բարենպաստ է եղել։

«Վստահեցնում եմ, որ ամեն ինչ արվում է, որ գյուղացիները չտուժեն։ Եղանակը շատ բարենպաստ է, գյուղացու օգտին է, եթե, իհարկե, կարկուտ չգա։ Բնակիչները հիմնականում այգիներն են մշակում ու ոռոգում»,- եզրափակեց Ճոճկանի գյուղապետը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի ունեցած հեղեղումներից տուժել է նաև Ճոճկանը, այգիները չեն տուժել, սակայն ճանապարհները վնասվել են։

Տեսանյութեր

Լրահոս