Արքա դարձած ծառան
Երեք սարսուռ կա մեր կյանքում
Չորրորդը` մահացու.
Անձամբ Ագուրը Մեծ գրքում
Դրանց ցանկն է թվում:
Այդ չորսն անեծք են մահացու
Բայց նույնիսկ այդ ցանկում
Արքա դարձած ծառան
Մնում է առաջին տեղում:
Զավակ ծնած պոռնիկի բյուր
Մեղքերը կներվեն,
Ապուշը երբ կկշտանա,
Քնած մնում է լուռ:
Թե աղախինն է տիրուհի,
Նրա տուն մի գնա,
Բայց ծառայից դու չես փրկվի
Երբ նա արքա դառնա:
Նա արարել ունակ չէ դեռ,
Ավերում է հմուտ,
Միտքն ամուլ է, նա սոսկ
աղմուկով է «հաղթում»:
Նա իշխելու համար է լոկ
Իշխանություն փնտրում,
Ուժով ոգին ոտնահարող
Քծնանքն է նախընտրում:
Ծառա էլ չէ, այլ ստրուկ է նա,
Սովոր է զլանալ.
Կա տեր, ով պատասխան կտա
Իր սխալների համար:
Իսկ երբ նա իր տխմարությամբ
Երկիրը մոխիր սարքեց,
Փորձում է քավության նոխազ
Կարգել այլոց իր տեղ:
Նա հեշտությամբ է ուխտ դրժում
Ամեն բան անտեսում,
Եվ սարսափում է բոլորից՝
Ընկեր, ոսոխ թե մտերիմ:
Նա կամակոր է սխալ պահին,
Եվ թույլ, երբ պետք է ուժ,
Ով դո՛ւ, արքա դարձած ծառա,
Դու ստրուկ ես, ստրուկը նույն:
Ռեդյարդ Քիփլինգ