Բաժիններ՝

«Թե» կամ «Պատգամ զավակիս»

Թե սթափ մնաս, երբ ամեն մարդ կորցնում է գլուխը,

(Հեգնանք է, որ դրանում է՛լ քեզ են մեղադրում),

Ապրես վստահ, երբ կասկածում են քեզ բոլորը`

Կասկածանքին տեղ թողնելով սրտում.

Համբերատար սպասես՝ առանց հուզմունք,

Եվ երբ խաբում են, չթաղվես քո ստում,

Թե ինքդ չատես, երբ քեզ ատում են,

Կատարյալ չերևաս, չխոսես իմաստուն.

Թե երազելիս` չդառնաս երազիդ գերին,

Եվ մտածես` միտքդ կուռք չդարձնելով,

Առերեսվելով Փառքին, Աղետին,

Երկուսի կեղծիքն էլ սանրես նույն սանրով.

Թե խոսքդ արդար նենգ շրջված լսես,

Որն արվում է ապուշին թակարդ գցելու,

Եվ ողջ կյանքիդ գործն ավերված տեսնես,

Բայց դու ողջ մնաս` այն ապրեցնելու.

Թե որոշես քրտինքով ստեղծածդ`

Տրցակով կյանքի խաղադրույք դնես,

Իսկ պարտվելով` սկսես նորից քո կյանքը,

Չտրտնջաս և չգանգատվես.

Թե ծառայեցնես քեզ սիրտդ, մարմինդ ու նյարդդ,

Երբ դրանք, ցավոք, պարպված են, մոխրացած,

Եվ ինքդ դու ամայացած ես,

Միայն քո կամքն է հրամայում` ԱՌԱ՛Ջ.

Թե կմնաս ազնիվ, երբ լսարանն ալեկոծվող ամբոխ է,

Արքաների հետ քայլելուց չհղփանաս,

Երբ դրացու ու թշնամու հետ խոսքդ անփոփոխ է,

Քեզ հետ հաշվի նստել դու երկուսին էլ տաս.

Թե իմաստով լցնես կյանքիդ վաթսուն վարկյան տևող ամեն րոպեն դու,

Ապա ողջ Աշխարհին կտիրանաս:

Դրանից էլ վեր` այդ ամենով ՄԱՐԴ կոչվելու կարժանանաս, զավա՛կ։

Ռեդյարդ Քիփլինգ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս