Բաժիններ՝

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Ֆրանսիայում

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա անիմացիոն ֆիլմերի հեղինակավոր ANNECY փառատոնում, որն անցկացվում է Ֆրանսիայում։ Կինոնկարը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում է: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Ավրորայի լուսաբացը», որի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Իննա Սահակյանն է, այն բացառիկ ֆիլմերից է, որն ամենաժամանակակից կինոլեզվով աշխարհին է ներկայացնելու հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջի՝ Հայոց ցեղասպանության ցավը կրող Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը:

Ֆիլմը նկարահանել է «Բարս մեդիա» ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031