Իտալիայի կինոն. ժամանակակից 5 լավագույն ռեժիսորները

Չնայած այն հանգամանքին, որ իտալական կինոյի «Ոսկե դարը» վաղուց ավարտվել է, Ապենինյան թերակղզին չի կորցրել իր դիրքը կինոարդյունաբերության առաջատարների շարքում։ Այսօր աշխատող ռեժիսորների ֆիլմերը, թեև կինեմատոգրաֆի մեջ արմատապես ոչինչ չեն փոխել, այնուամենայնիվ հիացնում են իրենց գեղարվեստական ​​հմտությամբ։ Ներկայացնում ենք Իտալիայի ամենահայտնի կինոգործիչների հնգյակը, ովքեր այսօր ստեղծագործում են:

1. Պաոլո Սորենտինո

Իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ, ով ըստ քննադատների Իտալիայի 21-րդ դարի ամենատաղանդավոր կինեմատոգրաֆիստներից մեկն է: Մշտապես մասնակցում է Կաննի կինոփառատոնին: Նրա աշխատանքները՝ «Մեծագույն գեղեցկություն», «Երիտասարդություն», երկու անգամ ստացել են Եվրոպական կինոակադեմայի մրցանակ՝ «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում:

Կարդացեք նաև

2. Ջուզեպպե Տորնատորե

Interview with Oscar-winning Italian film director Giuseppe Tornatore | New Europe

Տորնատորեն յուրահատուկ դեր ունի ոչ միայն իտալական, այլ նաև համաշխարհային կինեմատոգրաֆում: Նա նկարահանել է ավելի քան 15 լիամետրաժ ֆիլմ, որոնց թվում են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Լեգենդ դաշնակահարի մասին», «Հասարակ ձևականություն» և «Անծանոթուհին» ֆիլմերը: Իսկ կինեմատոգրաֆում կարիրեան կինոմեխանիկի աշխատանքից սկսած Տորնատորեի գլխավոր՝ «Նոր կինոթատրոն Պարադիզոն» ֆիլմը արժանացել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և Կաննի կինոփառատոնի «Ժյուրիի մեծ մրցանակին»:

3. Ռոբերտո Բենինի

Roberto Benigni compie 69 anni: la sua carriera, da La Vita è bella al Leone d'Oro. FOTO | Sky TG24

Բենինին ավելի շատ հայտնի է որպես դերասան. նրա կարիերայում կան մոտ 40 դերեր: Որպես ռեժիսոր նա նկարահանել է ընդամենը 9 լայնամետրաժ ֆիլմ, որոնք համարվում են շարքային ֆիլմեր: Սակայն նա ունի նկարահանած մի գլուխգործոց, որի համար 1999 թվականին արժանացել է երկու «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» և «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգերում: Խոսքը «Կյանքը հիասքանչ է» ֆիլմի մասին է:

4. Պաոլո և Վիտտորիո Տավիանի

Իտալացի նշանավոր ռեժիսոր և սցենարիստ եղբայրներն իրենց կարիերան սկսել են 1950-ական թվականներից: Պաոլոյին և Վիտտորիոյին իրենց կարիերայի ընթացքում հաջողվել է արժանանալ եվրոպական երեք ամենահեղինակավոր՝ Վենետիկի, Կաննի և Բեռլինի կինոփառատոնների գլխավոր մրցանակներին:

Տավիանի եղբայրները 2007 թվականին Անտոնիո Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հիման վրա նկարահանել են համանուն ֆիլմ և նրանց ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ:

Հանրահայ ֆիլմերն են «Կեսարը պետք է մահանա», «Սուրբ Լորենցոյի գիշերը»:

5. Մաթեո Գարրոնե

Interview: Italian director Matteo Garrone | Financial Times

Իր ֆիլմերում ռեժիսորը փորձում է վերհանել սուր սոցիալական թեմաներ, որոնք ակտուալ են ժամանակակից Իտալիայում՝ մաֆիա, աղքատություն, քաղաքական գործիչների անազնվություն և այլն: Ռեժիսորի ֆիլմերը հաճախ հայտնվում են Կաննի կինոփառատոնում: Նրա վերջին ֆիլմը՝ «Հեքիաթների հեքիաթը», դարձել է դասական հեքիաթների նոր ընթերցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս