Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է հանձել գրող Միշել Ուելբեկին
Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել է երկրի բարձրագույն պարգեւը՝ Պատվո լեգեոնի շքանշան: Ապրիլի 18-ի երեկոյան տեղի ունեցած արարողության մասին ապրիլի 19-ին հայտնել է France Info ռադիոկայանը: 63-ամյա ֆրանսիացին արժանացել է շքանշանի ասպետի աստիճանի:
Ուելբեկը նախագահի նստավայր է ժամանել իր երիտասարդ տիկնոջ եւ մի շարք ընկերների ուղեկցությամբ: Նաեւ արարարողությանը ներկա էին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը: Հանձնելով բարձր պարգեւը՝ Մակրոնն ընդգծել է, որ գրողի ստեղծագործությունները «լի են լավագույն ապագայի հույսով»: Ուելբեկն այժմ ամենաթարգմանվող ֆրանսիացի գրողն է:
Նրա «Սերոտոնին» վերջին վեպը, որը լույս է ընծայվել տարեսկզբին, մեծ հաջողություն ունի նաեւ ֆրանսալեզու երկրներում: Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ այնտեղ վաճառվել է գրքի շուրջ 800 հազար օրինակ: Ուելբեկի առաջին գիրքը՝ «Մնալ ողջ» խոհապատումների ժողովածուն, լույս է տեսել 1991 թվականին, իսկ «Պայքարի տարածության ընդլայնումն» առաջին վեպը հրատարակվել է 1994 թվականին եւ իսկույն հռչակ բերել հեղինակին:
Նրա «Տարրական մասնիկներ» (1998) հաջորդ վեպը նույնպես ուշադրություն է գրավել: Այդ գրքի համար գրողն արժանացել է«Նոյեմբեր» ֆրանսիական գրական մրցանակին: Ուելբեկը նաեւ Գոնկուրյան մրցանակի դափնեկիր է «Քարտեզ եւ տարածք» (2010) վեպի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: