«Այն, ինչ կատարվում է, ունի անհանգստացնող միտումներ: Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, Արայիկ Հարությունյանը չէ, այլ մթնոլորտը, որը կա պաշտոնական Ստեփանակերտում, Երևանում և հայ հասարակության մեջ՝ ստվերային պրոցեսը,- Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, արցախյան գործընթացներին անդրադառնալով՝ նշեց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ պարզաբանմամբ,- Ստվերային պրոցեսը, որի մասին մենք շատ հաճախ տեղեկանում ենք կա՛մ ադրբեջանական մամուլից, կա՛մ միջազգային գործիչներից, բայց ոչ Երևանից և Ստեփանակերտից: Այդ պրոցեսը տագնապային է: Եվ երեկվա պաշտոնանկությունը դիտարկում եմ՝ որպես այդ պրոցեսի մի դրվագ»:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում տեսակապի միջոցով իր խոսքն է ասել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել ու շարունակում է արդիական մնալ Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի մեկնարկն Իմաստության աղոթքով ազդարարելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ գնահատանքը և օրհնությունը համաժողովը նախաձեռնողներին: Ապա հիշեցրեց, որ Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այսօրվա իրականությանը, որն ընդհանուր առմամբ բնորոշում ենք՝ գողացված ուրախության իրականություն, խոցված իրականություն, միևնույն ժամանակ այն մնում է հույսի և վերականգնումի ճանապարհ ու իրականություն:
Արցախցի երեխաները երգում են Արցախի հիմնը
«Բավականին շատ գործիքկազմ կա, բայց դրա համար անհրաժեշտ է, որ ՀՀ-ն՝ այն կողմը, որը ցանկանում է նման արդյունքի հասնել, նման ցանկություն ունենա»,- Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունների մասին 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց իրավաբան Արամ Օրբելյանը։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանի կարծիքով՝ Արևմուտքը Հայաստանի վրա և այլ ռեգիոններում ճնշումն ավելացնում է, որովհետև աշխարհը Երկրորդ սառը պատերազմի սկզբում է:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողով. ՈՒՂԻՂ
Հանրային ու քաղաքական գործիչները` Արցախի ճանաչման հրամայականի մասին` ՈւՂԻՂ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մամուլի այն հրապարակումները, որոնք վերաբերում են այս կամ այն պաշտոնյայի ընտանիքին պատկանող բիզնեսների և պետական համակարգի միջև կնքված տարբեր պայմանագրերին՝ պարզելու, թե որքանով է պաշտոնյայի գործունեությունն ազդել տվյալ պայմանագրի կնքման գործընթացի վրա. այդ գործընթացը տեղի է ունեցել կոնկրետ պաշտոնյայի անձով պայմանավորվա՞ծ, թե՞ առկա են այլ գործոններ:
Արցախում վարկերի հետ կապված խնդիրները շարունակում են արդիական մնալ
Հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերները` նիստին չենք մասնակցի. Իշխանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն է:
Ճնշումը շատ ուժեղ էր. Ռուբեն Վարդանյանը` կառավարության նիստում
Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունում շուրջ 30 տոկոս անկում կա
168.am-ի հետ զրույցում պատասխանելով այս հարցերին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նախ անդրադարձավ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ ընդգծելով, որ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո ընդամենը վարչապետ է, այսինքն՝ իրական հայկական շահերի հետ որևէ կապ չունի։
Փետրվարի 23-ին Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից: Արցախի նախագահը գլխավոր դատախազին առաջարկել է ստանձնել պետական նախարարի պարտականությունները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը։ Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Հավանաբար Գյումրու քաղաքապետը փողոցի մշտական շունիկներին նկատի ունի. Շիրակի մարզպետ
Շիրակի նորանշանակ մարզպետը մանրամասնում է՝ ինչո՞ւ է առաջինն ընդունել «Ալվան ծաղիկ» հ/կ-ին
«Ես վստահեցնում եմ և վստահ եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն իրականացվել են, իրականացվում են և ընթացքում էլ խստագույնս մոնիտորինգ իրականացվելու է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվանից շրջանառվող մտահոգություններին, թե Ամուլսարի հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ առաջանալ:
Զինծառայողների բուժման պրոցեսը բավականին երկար է. Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունը մշտապես հետևում է ոչ միայն տվյալ, այլ նաև այլ հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագործման հետևանքով մարդկանց առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին:
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Պետությունը կաջակցի գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկների. Փաշինյանը համաձայն չէ
ՊԵԿ-ը նոր նախագծով կլուծի սահմանահատման արագության հարցը
«Արդարադատության միջազգային դատարանը երեկ միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ»,- Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես գիտեք՝ ՀՀ-ն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով, դատարանին խնդրելով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Ինչո՞ւ է կրկնվում բյուջեից տրամադրվող գումարով իրականացվող ծրագրերը
Պետական բյուջեից 19 համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվեց 2 մլրդ, 387 մլն դրամ