Փաշինյանի վարկանիշը կրկին անկում է ապրել. հարցվածների 8 տոկոսն է նրա աշխատանքը լիովին դրական գնահատել

«GALLUP»-ի կատարած վերջին հարցումների արդյունքներով Նիկոլ Փաշինյանի աշխատանքի արդյունավետությունը խիստ բացասական է գնահատվել։

Այսպիսով՝ հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը դրական գնահատել, 47,1 տոկոսը՝ բացասական։ Մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում, Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բացասական էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, դրական՝ 16,2 տոկոսը։ Իսկ նախորդ տարի հունվարին՝ 34,1 տոկոսը բացասական էր գնահատել, իսկ 13,8 տոկոսը՝ դրական։

Հարցումների արդյունքներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «GALLUP» International»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ շեշտելով, որ այս ամենը շատ ցցուն պատկեր է։

Նշենք, որ ընկերությունը վերջին հարցումներն իրականացրել է մարտի 27-29-ն ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ ողջ տարածքում։ Հարցումներին մասնակցել է 1101 մարդ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս