Մովսես Հակոբյանը կտեղափոխվի Հայաստան, Լևոն Մնացականյանը` Ղարաբաղ

Տևական ժամանակ է` լրատվամիջոցներում լուրեր են հրապարակվում այն մասին, որ ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան և այլ պաշտոն է զբաղեցնելու:

Օրերս էլ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով լրագրողների կողմից այդ մասին տրված հարցին, ասել էր.

«Այդպիսի որոշումներն ընդունվում են ռազմաքաղաքական մակարդակում: Երբ որոշումներ ընդունվեն, այն ժամանակ էլ մենք կտեղեկացնենք, ինչո՞ւ եք ժամանակից շուտ ինչ-որ հարցեր տալիս»:

168.am-ի տեղեկություններով` մոտ օրերս արդեն Մովսես Հակոբյանը կտեղափոխվի Երևան և կզբաղեցնի ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը
կնշանակվի ԼՂՀ Պաշտպանության նախարարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Լ. Մնացականյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2012թ.` ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հրամանագրով: Լ. Մնացականյանը մինչ այդ` 2005թ. եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալը, իսկ 2007թ.` ԼՂՀ ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930