Բաժիններ՝

Հայտնի սև ձմերուկը Ճապոնիայում վաճառվել է 3 հազար դոլարով

Հայտնի «Դենսուկե» տեսակի սև ձմերուկը, որն աճեցվում է Ճապոնիայի Հոկայդո կղզու Տոմա քաղաքում, Ասախիկավա քաղաքում կազմակերպված աճուրդում վաճառվել է 350 հազար իենով (մոտ 2845 դոլար), հայտնում է RIA Novosti-ն:

«Դենսուկե» տեսակի ձմերուկներն ունեն սև կաշի ու կարմրավուն քաղցր միջուկ: Ձմերուկները վաճառվում են սև փաթեթավորմամբ, որոնք ավելի ե ընդգծում ձմերուկների գույնը:

Դրանք Տոմայում սկսեցին աճեցնել բրնձի վատ բերքից առաջացած կորուստները: Այդ պատճառով էլ «Դենսուկե» անվանումը բաղկացած է «բրնձի դաշտ» ու «օգնություն» բառերից: Ձմերուկները կշռում են 5-7 կգ: «Դենսուկե» տեսակի ձմերուկները լավ նվեր են համարվում:

«Դենսուկեի» ամենաբարձր գինը նմանատիպ աճուրդներից մեկում կազմել է 650 հազար իեն (մոտավորապես 5,3 հազար դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս