Երևանից ժամանած վիրաբույժը Հանրապետական ԲԿ-ում անվճար վիրահատություններ կիրականացնի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում հունիսի 13-ին և 14-ին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակում Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Աշոտի Մարգարյանը կիրականացնի վիրահատական միջամտություններ։
Ինչպես «Արցախպրես»-ին հայտնել են ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, հիվանդների վիրահատական միջամտությունները կկատարվեն պետական պատվերի շրջանակներում` անկախ սոցիալական կարգավիճակից: