Բաժիններ՝

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը

Բաքվում երեկ կայացած առաջին Եվրոպական խաղերի բացման արարողության առնչությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Առաջիկա 17 օրերին Եվրոպայի հայացքը ուղղված է լինելու Բաքվին: Ցավալի է, որ Եվրոպական օլիմպիական կոմիտեն չի պահանջում ընդունող երկրի կառավարությունից լրջորեն ընկալել մարդու իրավունքները:

Բաքվի գունագեղ հանդիսությունը չպետք է ոչ ոքի կուրացնի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի սարսափելի վատթարացող ֆոնին:

Վերջին երկու տարում կառավարությունը կտրուկ սահմանափակեց ԶԼՄ-ների ազատությունը, երբ փակեց Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի բյուրոն: Դա տեղի ունեցավ երկար ամիսների ճնշումից հետո՝ նպատակ ունենալով ստիպել լռել երկրում վերջին ազատ ԶԼՄ-ներից մեկին:

Բանտում հայտնվեց այդ ռադիոկայանի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան՝ կեղծ քրեական մեղադրանքով ու բազմաթիվ այլ լրագրողներ, ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Վերջերս Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գրասենյակի փակմամբ Բաքուն ցուցաբերում է ԵԱՀԿ-ի առաջ սեփական պարտավորությունների լիակատար անտեսում»,-ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս