Բաժիններ՝

Քերին հայտարարել է սիրիական հարցով բանակցությունների առնչությամբ Լավրովի հետ փոխհամաձայնության մասին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեն համատեղ ընկալում այն հարցի շուրջ, թե որ ուղղությամբ է շարժվում Սիրիայի հարցով բանակցային գործընթացը: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, այս մասին Քերին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից հետո:

«Մենք երկուսս էլ հավատում ենք, որ կա ընկալում այն հարցի առնչությամբ, թե որ ուղղությամբ պետք է շարժվի բանակցային գործընթացը, ինչ նպատակների պետք է հասնենք: Մեր թիմերը կհանդիպեն առաջիկայում` նոր խթան տալու համար հրադադարի ռեժիմին, որպեսզի կարողանանք շարունակել պայքարը «Ալ-­Քաիդայի», «Ջաբհաթ ալ-Նուսրայի», «Իսլամական պետության» դեմ»,-­ ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031