Վթար Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած

Հուլիսի 17-ին, ժամը 18.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՊԱԶ» մակնիշի 909 SL 45 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) և «ՎԱԶ-2103» մակնիշի 34 UV 760 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնվ 1982թ) մոտեցրել են շտապօգնության մեքենային, վերջինս տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոների փականները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031