Բաժիններ՝

Ժիրայր Սէֆիլյանն ու Պավել Մանուկյանը զրուցել են. armlur

ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացրել է, որ իրենց հետ զրույցում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանն ասել է, որ ինքը խոսել է Ժիրայր Սէֆիլյանի հետ. «Այո, հեռախոսը տվել են, խոսել եմ»:

Հարցին, թե նա ինչպե՞ս է արձագանքել Ձեր գործողություններին, Պ. Մանուկյանը պատասխանել է. «Ժիրայր Սէֆիլյանն ընդհանրապես տեղյակ չէր ոչ մի բանի մասին: Ես ներկայացրեցի իրավիճակը, թե ինչեր են կատարվել, բայց ինքը տեղյակ չէր: Դրա համար ասեց` որոշեք ինքներդ»:

Վերջինս նաև ասել է. «Գնալու ենք մինչև վերջ: Պատանդներն իրենց հանգիստ են զգում, ամեն ինչ կանենք, որ պատանդներին ոչինչ չպատահի նույնիսկ «շտուրմի» դեպքում»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031