Զինված խմբի ծանր վիրավոր անդամ Թաթուլ Թամրազյանի երիկամը հեռացվել է. բժիշկ. tert.am
Հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման արդյունքում վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել հիվանդանոցում:
«Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժնի ղեկավար Արմեն Մուրադյանն այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Թաթուլ Թամրազյանը երեկ առավոտյան հիվանդանոց է տեղափոխվել ներքին արյունահոսությամբ ու ծանր վիճակում՝ կյանքին սպառնացող վտանգով: Նա ստացել է որովայնի ձախ կեսի հրազենային վիրավորում և մի շարք վիրահատությունների ենթարկվել, հեռացվել է նրա ձախ երիկամը, հաստաղու մի հատվածը:
Դեպքից հետո հիվանդանոց տեղափոխված ոստիկանության լրատվական բաժնի օպերատոր, 33-ամյա Ռոբերտ Հայրապետյանը ստացել է աջ նախաբազկի հրազենային վիրավորում: Նա ևս վիրահատվել է: Լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն արդեն լավ է զգում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։