Բաժիններ՝

Բեռլինում սկուտերի հետ բախման արդյունքում բեռնատար է պայթել

Բեռլինում Ֆրանկֆուրտյան ճեմուղու և Պրոսքուայեր շթրասե փողոցի խաչմերուկում բախվել են բեռնատար մեքենան և մոտոռոլերը: «ՌԻԱ Նովոստի»-­ն հաղորդում է, որ ականատեսների խոսքով` տեղի է ունեցել պայթյուն:

Նախնական տեղեկություններով` վթարից հետո բեռնատարը քաշել է սկուտերը: Մոտոռոլերից բենզին է արտահոսել, այն բռնկվել է, ինչից հետո սկսել է վառվել նաև բեռնատարը: Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն: Ականատեսները հայտնում են, որ եղել է երեք պայթյուն: Սկուտերի վարորդը լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Դեպքի վայր են ժամանել հրշեջները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս