06 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:40 06.11.2016 | Մյունխենում փախստականների ապաստարանը կշրջապատվի 4-մետրանոց բարձրություն ունեցող պատով

4-մետրանոց ձայնամեկուսիչ պատը Մյունխենի Նոյպերլախ շրջանում կկառուցվի, որպեսզի բնակելի տները առանձնացվեն փախստականների համար կառուցվող ապաստարանից:

16:20 06.11.2016 | «Ժոզե Մոուրինիոյի և Լուի Վան Գալի անհաջողությունները ցույց են տալիս, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պրոբլեմներն իմ մեջ չէին». Դևիդ Մոյես

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի փոխարինողը ցնծում է:

16:10 06.11.2016 | Ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է 33 մլն եվրոյով գնել Դիեգո Գոդինին

Մոուրինիոն պաշտպանության ուժեղացումը փնտրում է Մադրիդում:

15:52 06.11.2016 | Ազգային մոդեռնիզմը որպես տարածական ընկալման ձև․ Գաֆեսճեան արվեստի կենտրոնի «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 3՝ Բորիս Գալստյանի հավաքածու․ Մինաս, Վրույր, Դեղձ Աշոտ» ցուցադրությունը

1957 թվականին Մինաս Ավետիսյանը և Հենրիկ Իգիթյանը ներկա գտնվեցին Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնին Մոսկվայում, որտեղ խորհրդային արվեստագետները առաջին անգամ ծանոթացան ամերիկյան մոդեռնիզմի և եվրոպական ավանգարդի գլխավոր ներկայացուցիչների աշխատանքների հետ։ Վերջնական մշակութային «ցնցումը» եղավ այն, որ նրանց աչքերի առջև ամերիկացի նկարիչ Հարի Քոլմանը, Ջեքսոն Փոլլոքի հետևորդներից մեկը, փռեց հսկայական կտավը գետնին և սկսեց ներկը դույլերից շաղ տալով տարածել հարթության վրա։ Էֆեկտը աննկարագրելի էր, որից հետո երիտասարդ նոնկոմֆորմիստները սկսեցին դա կիրառել իրենց աշխատանքներում։

15:34 06.11.2016 | Թբիլիսիում բացվեցին էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները. aliq.ge

Նոյեմբերի 5-ին Թբիլիսիում բացվեցին Վրաստանի էլեկտրական մեքենաների համար նախատեսված առաջին լիցքավորման կայանները: Կայանների տեղադրման և շահագործման ծրագիրն իրականացվել է «E-Space» կազմակերպության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ: Այս պահի դրությամբ մայրաքաղաքում բացվել է 2 կայան՝ Եվրոպայի հրապարակում և «Կրեայի լճի» մերձակա տարծքում:

15:22 06.11.2016 | Եվրամիությունը Թուրքիայում ժողովրդավարության հետընթաց է արձանագրել

Վերջին տարում Թուրքիայում լրջորեն վատացել է ժողովրդավարության ոլորտում իրավիճակը, սակայն այդ երկիրը մնում է Եվրամիության «առանցքային գործընկերը», ասվում է ԵՄ-ին անդամակցությանը Թուրքիայի պատրաստականության մասին զեկույցում, հայտնում է DW-ն:

15:06 06.11.2016 | Ստամբուլի օդանավակայանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի շենքի մոտ գիշերը հրաձգություն է տեղի ունեցել, օդանավակայան տանող մատչումն արգելափակվել էր, հայտնում է լրատվական BNO News պորտալը՝ վկայակոչելով ականատեսներին և տեղի իշխանություններին:

14:53 06.11.2016 | ԱՄՆ-ը նախազգուշացնում է եվրոպական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր ազդեցության վրա

ԱՄՆ-ի նախընտրական արշավի ընթացքում մի շարք ցանցահենային հարձակումներից հետո ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանը 2017-2018թթ. մտադիր է նույնկերպ միջամտել արևմտաեվրոպական երկրների ընտրությունների ընթացքին, գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչներին:

14:39 06.11.2016 | Իրաքի բանակը մոտեցել է Մոսուլի օդանավակայանին

Իրաքյան զորքերը ստիպել են ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալներին նահանջել Մոսուլի կենտրոնից և մոտեցել քաղաքի ծայրամասում գտնվող օդանավակայանին, հայտնում է Reuters-ը:

14:17 06.11.2016 | ԴԱԻՇ-ի հրամանատարները փախել են՝ խմբավորման գանձարանից հափշտակելով միլիոնավոր դոլարներ

ԴԱԻՇ-ի 5 բարձրաստիճան հրամանատարներ փախել են Իրաքի Նայվանա նահանգից՝ խմբավորման գանձարանից հափշտակելով մի քանի միլիոն դոլար, հայտնում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով նահանգի ադմինիստրացիայում իր աղբյուրին:

14:09 06.11.2016 | «Շվայնշտայգերի հետ բորոտի նման են վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդում»». Ուլի Հյոնես

Գերմանիայում խենթանում են այն բանից, թե ինչպես են Անգլիայում վերաբերվում Շվայնշտայգերին:

13:50 06.11.2016 | «Կարյակինը կարող է գերազանց պատրաստ լինել, բայց Կարլսենի հետ խաղալիս չկարողանա գտնել անհրաժեշտ բանալիները». Լևոն Արոնյան

Հայ գրոյսմայստեր Լևոն Արոնյանը կիսվել է ռուս Սերգեյ Կարյակինի և նորվեգացի Մագնուս Կարլսենի միջև շախմատային թագի համար կայանալիք մրցախաղի սպասումներով:

13:16 06.11.2016 | «Արևմուտքը կորցնում է իր գերիշխանությունը Մերձավոր Արևելքում». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Sunday Times պարբերականին տված հարցազրույցում, որ Արևմուտքի երկրների դիրքերը Մերձավոր Արևելքում աստիճանաբար թուլանում են:

13:08 06.11.2016 | Ամերիկացի Ջեյվի Այալան 16-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց ռուս Սերգեյ Խարիտոնովին

Ամերիկացին հաղթեց ռուս մարտիկին Անկասվիլում կայացած Bellator 163 մրցաշարի շրջանակներում:

12:50 06.11.2016 | ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

12:28 06.11.2016 | Իրաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, կա 10 զոհ

Իրաքի Տիկրիտ քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է շտապօգնության ավտոմեքենան, ինչի հետևանքով սպանվել է 9 մարդ:

12:23 06.11.2016 | Մեդվեդևը հնարավոր է համարել Սիրիայի ապագան՝ առանց Ասադի

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Սիրիայում իշխանափոխությունը պետք է տեղի ունենա քաղաքական ճանապարհով, ինչի հետևանքով Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է հեռանալ պաշտոնից:

12:10 06.11.2016 | Գագիկ Սուրենյանը` սպասվող եղանակի մասին

Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17:

11:56 06.11.2016 | Մահափորձ Թրամփի նկատմամբ. անվտանգության աշխատակիցները Թրամփին բեմից հեռացրել են

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան հեռացրել են Նևադա նահանգի Ռենո քաղաքում բեմում ընտրողների առաջ ելույթ ունենալիս, հայտնում է BBC-ն:

11:38 06.11.2016 | Շփման գծում իրականացվում են ինժեներա-ամրաշինական հսկայածավալ աշխատանքներ

Նոյեմբերի 6-ին, ՊԲ շտաբում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:

11:17 06.11.2016 | Բուլղարիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Կիրակի առավոտյան (Երևանի ժամանակով ժ. 09:00-ին) Բուլղարիայում բացվել են ընտրատեղամասերը, հայտնում է BBC-ն:

11:12 06.11.2016 | Ընտրություններից 2 օր առաջ Քլինթոնը դարձյալ առաջ է Թրամփից

ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին ԱՄՆ դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 48%-ը, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի՝ 43%-ը:

10:47 06.11.2016 | Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ավտոմեքենա է նվեր ստացել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը նվեր է ստացել «Ford Mustang» մակնիշի մեքենա:

00:51 06.11.2016 | Էնդի Մարեյը դարձավ աշխարհի առաջին ռակետ

Բրիտանացու ճանապարհի վերջին խոչընդոտը Ռաոնիչն էր, սակայն վերջինս վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը:

00:30 06.11.2016 | Հովհաննես Հարությունյանի վիրահատության հարցով. ՄԻՊ

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի գործով այսօր քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության հիման նախաձեռնվել է նաեւ հարցի քննարկման գրավոր ընթացակարգ:

00:27 06.11.2016 | Ինչպես պատրաստել յոգուրտ տնային պայմաններում

Խանութներում կարելի է տեսնել բազմատեսակ հավելումներով յոգուրտների հսկայական քանակություն:

00:21 06.11.2016 | Հին փիլիսոփաների 14 հավերժ ակտուալ ասույթները

«Յուրաքանչյուրը կարող է բարկանալ. դա հեշտ է: Բայց բարկանալ անհրաժեշտ մարդու վրա, անհրաժեշտ ժամանակ, անհրաժեշտ պատճառով և անհրաժեշտ ձևով՝ ամեն մեկը չի կարողանա». Արիստոտել:

22:57 05.11.2016 | Վթար Արցախի պողոտայում

Նոյեմբերի 5-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի և վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

22:40 05.11.2016 | Հրդեհ Մյասնիկյան գյուղում

Նոյեմբերի 5-ին, ժամը 19.32-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի շենքերից մեկի տանիքում:

22:34 05.11.2016 | Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀԿ Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի «Հայաստան-25. աշխարհը եւ կանայք» թեմայով համաժողովի մասնակիցներին:

  • Page 556 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 551
  • 552
  • 553
  • 554
  • 555
  • 556
  • 557
  • 558
  • 559
  • 560
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը