Գալիք ցրտերը սիրելու 10 պատճառ
Տարվա ցանկացած եղանակ իր յուրահատուկ գեղեցկությունն ունի: Բայց, թերևս, դրանցից ամենահեքիաթայինն ու կախարդականը գալիք ձմեռն է: Ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք կստիպեն Ձեզ սիրել գալիք ցրտերը:
Ձմեռը լավագույն ժամանակն է մի գավաթ տաք շոկոլադ ըմպելու և ամբողջ օրը սիրելի գրքի ընթերցանությամբ զբաղվելու համար: 
Ձմռանը փողոցով զբոսնելուց հետո լավագույն սփոփանքը տաք և համեղ ուտեստն է: 
Տաք ծածկոց, համեղ ուտեստներ և ֆիլմեր. ձմռան պարտադիր ծրագիրը: 
Ձմռանը փողոցները մի քանի ժամվա ընթացքում վերածվում են իրական հեքիաթի: 
Եվ հնարավոր չէ չհիշել մանկությունը, երբ նայում ենք խոշոր փաթիլներին: 
Ձմռանը սիրելի մարդիկ ավելի հարազատ են դառնում: 
Մեկ բաժակ գլինտվեյնը կջերմացնի ձեր զրույցները: 
Ձմեռը նաև տաք շարֆերի համար լավագույն ժամանակն է: 
Չենք մոռանում տաք սվիտերների և գուլպաների մասին: 
Ձմռան ամենակարևոր իրադարձությունը՝ Նոր տարին: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

