Բաժիններ՝

«Ժոզե Մոուրինիոյի և Լուի Վան Գալի անհաջողությունները ցույց են տալիս, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պրոբլեմներն իմ մեջ չէին». Դևիդ Մոյես

Սըր Ալեքս Ֆերգյուսոնի փոխարինողը ցնծում է:

««Մանչեսթեր Յունայթեդի» պրոբլեմները ցույց են տալիս, որ բանը միայն Մոյեսի մեջ չէ,- ասել է իր մասին 3-րդ դեմքով «Սանդերլենդի» մարզիչը, ում խոսքերն է մեջբերում Goal.com-ը: -Արդյո՞ք Մոուրինիոյի և Վան Գալի անհաջողությունները չեն ստիպում վերանայել իմ աշխատանքը: Երջանիկ եմ, որ այդ մասին սկսել են խոսել:

«Մանչեսթեր Յունայթեդում աշխատանքը դժվար կլինի յուրաքանչյուրի համար, ով էլ որ լինի: Կլինի դա Մոուրինիոն, Վան Գալը, կամ Մոյեսը: Այն միշտ ծանր կլինի, քանի որ դու ստիպված ես լինելու գնալ հնարավաոր է, արդի ժամանակաշրջանի լավագույն մարզչի հետքերով»:

Շաբաթ «Սանդերլենդը» հաղթեց «Բորնմութին» (2:1) և տարավ մրցաշրջանի առաջին հաղթանակը:

Որակազրկման պատճառով Մոյեսն այս խաղում չէր ղեկավարում թիմը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս