Բաժիններ՝

Apple-ի «խելացի» ժամացույցները կթողարկվեն մինչև տարեվերջ

Ինտերնետում մանրամասներ են հայտնվել Apple-ի «խելացի» ժամացույցների մասին: Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ սարքի մշակումը Apple ընկերության գխավոր դիզայներ Ջոնի Իվի հին երազանքն է: Հենց նա է ստեղծել iMac, MacBook, iPhone, iPad և այլ ապրանքների պատկերը:  Bloomberg-ի փոխանցմամբ, նոր ժամացույցի ստեղծումը կարող է եկամտաբեր լինել Apple-ի համար, քան հեռուսատացույցը, որը ընկերւթյունը մշակում է:

The Verge-ը իր հերթին հայտնում է, որ այս «խելացի» ժամացույցի վրա աշխատում է ինքը՝ գլխավոր դիզայները, ով գլխավորում է շուրջ 100 հոգուց բաղկացած մասնագետների խումբը: Սարքավորուման հիմքում կլինի iOS օպերացիոն համակարգը: Սարքը մշակողները հուսով են, որ այն առանց լիցքավորման կաշխատի 4-5 օր: Սարքավորումը կարող է շուկայում հայտնվել միչև տարեվերջ:

Նշենք, ինչպես ավելի վաղ հաղորդել էր 168.am-ը՝ նոր մրցապայքարը է սկսվել Samsung-ի և Apple-ի միջև խելացի ժամացույցների մշակման շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս