Բաժիններ՝

Վարդան Սեդրակյանը երկու ամսով կալանավորվեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և թույլ տվել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին  երկամսյա կալանքի վերցնել: Նշենք,  մինչ այդ էպոսագետ թեկնածուն հարցաքննվում էր ԱԱԾ-ում։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ։

Վ. Սեդրակյանը մեղադրվում է ԻՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձ պատվիրելու մեջ։

Ինքը՝ Վ.Սեդրակյանը, դեռ նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ ընտրություններից հետո իրեն կկալանավորեն, քանի որ մահափորձն իրականացրած անձինք  աշխատել են իր մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս