Բաժիններ՝

Էպոսագետին մինչև օրվա վերջ կձերբակալե՞ն

Չնայած թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը հերքել են ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, որ էպոսագետ թեկնածուն ձերբակալվել է, լուրերը չեն դադարում։

Լրատվամիջոցներից շատերը նշում են, որ այս պահին ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում Վ.Սեդրակյանին պատկանող մի քանի բնակարաններում և գրասենյակում։Ավելին՝ նշվում է, որ դրանց ավարտից հետո Վ.Սեդրակյանը կձերբակալվի։

ԱԱԾ-ն խուզարկությունների վերաբերյալ լուրերը չի մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, ապա 168.am-հարցին, թե ճի՞շտ են այն լուրերը, ըստ որոնց` Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է  Վարդան Սեդրակյանին, ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը նշել էր, որ ինքը նման լուր «ԴԵՌ չի լսել»:

Հիշեցնենք նաև, որ ընտրություններից օրեր առաջ ինքը՝ Վարդան Սեդրակյանը կանխատեսել էր, որ ընտրություններից հետո իրեն կձերբակալեն Պ.Հայրիկյանի դեմ կատարված հարձակման գործի շրջանակներում, քանի որ ձերբակալվածներն աշխատել են իր տանը։Պարույր Հայրիկյանն, ի դեպ, այդ առիթով նշել էր, որ չի կասկածում ոչ Վարդան Սեդրակյանին, ոչ էլ թեկնածուներից որևէ մեկին։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031